Համաձայնագիրը խնդիրներ ունի. Ռիչարդ Կիրակոսյան - 24 Августа 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 24 » Համաձայնագիրը խնդիրներ ունի. Ռիչարդ Կիրակոսյան
11:45
Համաձայնագիրը խնդիրներ ունի. Ռիչարդ Կիրակոսյան

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկարաձգելու մասին օրերս կնքված համաձայնագրի հետ կապված մի շարք խնդիրներ կան։

Նախ այն, ըստ քաղաքագետի, բացարձակապես ոչ պետքական և միակողմանի է ներկայանում Հայաստանի համար, և պարզ չէ, թե ի՞նչն է ստիպել Հայաստանի իշխանություններին գնալ նման երկարաժամկետ համաձայնության՝ փոխարենը ստանալով այդքան քիչ բան։

«Վերջիվերջո, դա Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս գտնվող միակ ռազմաբազան է, երբ ռազմաբազայի ողջ ծախսերը հոգում է ընդունող կողմը։ Օրինակ՝ անգամ Ղրղըզստանը միլիոնավոր դոլարների եկամուտներ է ստանում Մոսկվայից՝ ռուսական ռազմաբազայի ներկայության դիմաց։ Ռազմական անվտանգության տեսանկյունից Հայաստանին շոյելու համար Ռուսաստանը առաջարկում է գաղութատիրական մոտեցում՝ իր բազաների ներկայությունը երկարացնելու ձգտման դիմաց առաջարկելով անհասկանալի և լղոզված օգնություն և օժանդակություն։ Անգամ ՌԴ ԱԳ նախարարը Երևանում տված իր հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ ռուսական ռազմաբազայի առաքելությունն ու մանդատը չեն փոխվելու ինչ-որ լուրջ պատերազմական հնարավորությունների դեպքում։ Այսպիսով, տվյալ համաձայնագիրը վկայում է խորը պրոբլեմների մասին, որոնք հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում պարտադիր ենթակա են խմբագրման՝ դրանք առավել հավասար և անգամ հարգալից մակարդակի բերելու համար»,- ասել է Կիրակոսյանը։

Tert.am

Просмотров: 211 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: