Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 1 » Հալեպի նահանգապետը կզբաղվի սիրիական դպրոցներում հայ մասնագետների աշխատանքի տեղավորմամբ
22:58
Հալեպի նահանգապետը կզբաղվի սիրիական դպրոցներում հայ մասնագետների աշխատանքի տեղավորմամբ
Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրան հունվարի 30-ին ընդունել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում, մասնավորապես` հյուպատոսական շրջանում, մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների` սիրիական նախակրթական հաստատություններում ու վարժարաններում դասավանդելու թույլտվություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի ու Սիրիայի միջև կրթական դիպլոմների ճանաչման հարցերը:

Աշոտ Մանուկյանը նահանգապետին հայտնել է, որ հյուպատոսական շրջանում ապրում է շուրջ 500 ՀՀ քաղաքացի, հիմնականում` կանայք, որոնց մի մասը, ունենալով բարձրագույն կրթություն, չի կարողանում աշխատել ուսումնական հաստատություններում, քանի որ առկա են բազմաթիվ խոչընդոտներ:

Ալի Ահմադ Մանսուրան խոստացել է զբաղվել այդ հարցերով: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հյուպատոսության կողմից ներկայացվող թեկնածուներին աշխատանքի տեղավորման հարցերով կաջակցի անձամբ նահանգապետը:

Նահանգապետը խոստացել է նաև Հայաստանի բուհերի դիպլոմների ճանաչման վերաբերյալ հարցը քննարկել Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիյաս Բարաքաթի հետ, նախքան նախարարի` առաջիկայում Հայաստան նախատեսվող այցելությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը նահանգապետին է փոխանցել Արարատի մարզպետի` Հայաստան այցելելու հրավերը, որն ընդունվել է գոհունակությամբ:





tert.am

Просмотров: 437 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: