ՀԱԿ-ը պատրաստվում է պատերազմի. Զուրաբյան - 13 Апреля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 13 » ՀԱԿ-ը պատրաստվում է պատերազմի. Զուրաբյան
15:57
ՀԱԿ-ը պատրաստվում է պատերազմի. Զուրաբյան


ՀԱԿ-ը պատրաստվում է պատերազմի. Զուրաբյան Հայ Ազգային Կոնգրեսը  կոչ է անում ժողովրդին վճռականորեն մասնակցել ապրիլի 28-ին կայանալիք հանրահավաքին, սակայն ՀԱԿ-ը չունի հանրահավաքի արդեն մշակած քայլեր, սցենար, քանի որ սա դինամիկ քաղաքական պրոցես է. հանրահավաքի ընթացքում ժողովրդի հետ միասին կորոշվի անելիքը: Այսօր հրավիրված  մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Մեզ համար ամենացանկալի և գերադասելի տարբերակն այս իշխանությունների հետ խաղաղ բանակցությունների միջոցով բոլոր մեր առջև դրված նպատակների իրագործումն է: Ինչպես ասում էին հին հռոմեացիները, եթե ցանականում ես հասնել խաղաղության, ապա պատրաստվիր պատերազմի: Իսկ սա պատերազմ է, իսկապես պատերազմ է, և եթե այդ պատերազմում մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ուրեմն մենք պետք է պատրաստվենք պատերազմի և պատրաստվելու ենք»,- ասել է Զուրաբյանը:

Խոսելով նախորդ հանրահավաքում քաղաքացիական անհնազանդության նախապատրաստվելու կոչի մասին` Զուրաբյանն ասել է, որ քաղաքացիական անհանզանդությունը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ:

«Քաղաքացիական անհնազանդության դրսևորումներից մեկը կարող է լինել նաև Բաղրամյան պողոտա հանրահավաքի տեղափոխումը և պետական իշխանության մարմինների պիկետավորումը, ինչպես նաև անժամկետ նստացույցերը, հարկերի վճարումները բոյկոտելը, հազար ու մի բան կա, բայց դա մենք որոշելու ենք ժողովրդի հետ միասին»,- մանրամասնել է ՀԱԿ համակարգողը:

Զուրաբյանն անդրադարձել է ՀԱԿ-ի հայտարարությունները վերջնագրեր որակելուն և ասել է, որ իրենք դեռ վերջնագրեր չեն ներկայացրել, այլ բան է, եթե ներկայացված պահանջներն ընկալվել են որպես վերջնագրեր:

«Հավատացե´ք, երբ Տեր-Պետրոսյանը վերջնագիր դնի, կդնի շատ պարզ, քաղաքական լեզվով»,- ասել է նա:



epress.am

Просмотров: 521 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Gustavo   (11.06.2014 12:38)
That's a weoohthlug-t-lut answer to a challenging question

1 Hiksos   (13.04.2011 16:11)
բայց ինչ կեղտ էն սրանք... որ սկսում էն ժողովրդի անունից խոսել...գլխիս կափարիչը շարժվում է... մեկն հարցնի "էդ երբ ու ինչ էք ժողովրդի հետ որոշել" այ տականքներ?
ժողովրդի անունից խոսելով, այդ ժողովրդին տարաք "գյոիլլի բերանը"... իսկ ինքներդ փակվեցիք, տաքուկ բնակարաններում... թյուուու~ ձեզ մարդ ասողին.........

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: