Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 23 » ՀԱՑԱԴՈՒԼ` Սահմանադրական օրինականությունը վերականգնելլու պահանջով:
14:29
ՀԱՑԱԴՈՒԼ` Սահմանադրական օրինականությունը վերականգնելլու պահանջով:
Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջներն առնվազն  9 կետով սահմանադրական են: Եթե ուշադիր ընթերցենք , ապա կպարզվի, որ  ՀՀ ԱԺ պատգամավորը պահանջում է կատարել ՀՀ Սահմանադրության պահանջները: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 22-ին Ազատության հարապարակում բացօթյա մալո սուլիս է հրավիրել և հստակեցրել իր պահանջները: Նա նշել էոր իր հացադուլը,որը բազմաթիվ շահակումների տեղիք է տվել եւ ոմանց  կողմից դիտարկվել որպես քրիստոնեական ծոմապահությունիրականում միտված է կուսակցության եւ ողջ ժողովրդի պահանջատիրությանը։ Տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար Րաֆիի Հովհաննիսյանը կետ առ կետ հիշեցրել է իր պահանջները: Ստորև ներկայացնում ենք, թե Հովհաննիսյանի որ պահանջը ՀՀ Սահմանադրության որ կետին է համապատասխանում`

1.Իշխանությունը ժողովրդին- ՀՀ Սահմանադրություն , Հոդված 2

2. Ոչ կուսակցապետությանը – ՀՀ Սահմանադրություն, Հոդված 2

3. Ժողովուրդն է երկրի տերը -   ՀՀ Սահմանադրություն, Հոդված 2

4. Ձայն բազմացձայն Աստծո - ՀՀ Սահմանադրություն, Հոդված 2

5.  Ազատ հրապարակազատ քաղաքացիազատ երկիր – Հդված  25,27,29,42

6. Ազատ քաղաքացի,  անվտանգ պետություն -  Հոդված 49

7. Արժանապատիվ ապագա հայ երիտասարդին – Հոդված 32-ից 34

8. Ժողովրդին աշխատանք - Հոդված 32-ից 34

9. SOS Հայաստանը հայաթափվում է -  ՀՀ Սահամանդրություն, ներածություն

10. Ոչ անարդարությանը, աղքատությանը եւ արտագաղթին – ՀՀ սահմանադրություն, ներածություն

 Սա արդեն պատային իրավիճակ է: Միթե հնարավոր է որևէ երկրում պատգամավորը հացադուլ հայտարարի և պահանջի երկրի Սահմանադրությամբ նախատեսված պահանջների կատարումը և իրավունքների ապահովումն իշխանության կողմից: Ստացվում է , որ Րաֆիի Հովհաննիսյանի կարծիքով երկրում խախտվել են ասահմանադրական կարգերը և իշխանությունը չի ապահավում դրանց կատարումը: Ավելի ստույգ` կոալիցիոն հուշագիրը  նա համարում է հակասահմանադրական: Սակայն իրավիճակի բարդությունն այն է, որ Ռաֆֆի Հովհաննիսյանի պահանջների տակ կարող է ստորագրել յուրաքանչյուր հայ, ով սիրում է իր երկիրն ու իրեն համարում այդ երկրի արժանապատիվ քաղաքացի, այդ թվում` ՀՀ նախագահը, կառավարությունը, կոալիցիան,ընդդիմությունը, ապաքաղաքական քաղաքացիները, Սփյուռքը …. ենթադրում եմ նաև ՊԵԿ-ը(վերջին պարբերությունն անկախ իմ կամքից ստացվեց ): Սակայն իրավիճակը այնքանով է բարդ, որ քաղաքական դաշտը ներկայացնող բոլոր ուժերը ոչ միայն միևնույն նպատակն ունեն ( համենայն դեպս այդպես է ներկայացվում հրապարակայնորեն), այլև պարտավոր են միանշանակ ենթարկվել ՀՀ Սահմանդրության պահանջներին: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել մոռացության մատնել կոալիցիոն թյուրիմացությունը` հուշագիրը, և նոր, ազգային համաձայնության հուշագիր ստորագրել բոլոր կողմերի մասնակցությամբ: Այլապես Ռաֆֆի Հովհաննիսյանի պահանջներին աջակցողների համար բացված մատյանը կարող է ամբողջությամբ լրացվել ՀՀ սահամանդրությամբ նախատեված իրավունքների վերականգնման պահանջով : Եթե այսպիսի հարցերը ԱԺ պատգամավորներին չեն հուզում, ապա քաղաքացիներին հուզում են: Մենք անախիստական երկիր չենք : Մենք ունենք Սահմանդրություն և օրենքներ: Հիմա ո՞վ է իշխանությունից այն համարձակը, ով կասի, որ երկրում պահպանվում են Սահմանդրության պահանջները և դրա համար հացադուլ անելու կարիքը չկա: 

                                  Արմեն Արազ 22.03.11 

                                                                                                                  


armweeklynews.am

Просмотров: 622 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: