Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 20 » Գյումրու տեխնոպարկը հայկական ինքնաթիռների հայրաքաղաք. Նախագծման աշխատանքները կսկսեն գարնանը
11:12
Գյումրու տեխնոպարկը հայկական ինքնաթիռների հայրաքաղաք. Նախագծման աշխատանքները կսկսեն գարնանը

Գյումրիում տեխնոպարկ կառուցելու խոստումը շատ հին է: Շուրջ 2.5 տարի առաջ տեխնոպարկի իր գաղափարով Գյումրիին ու գյումրեցիներին ներկայացավ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը  Ըստ երիցյանական տեխնոքաղաքի բանաձեւի, սա հանրապետության երկրորդ քաղաքի տնտեսությունն ու ժողովրդին փրկելու, մեռած գործարանները վերակենդանացնելու միակ եւ անփոխարինելի ծրագիրն է:

Պաշտոնական բազմաթիվ այցելություններ են  եղել, զգալի ֆինանսական ներդումներ: Այս ընթացքում 2 տարի առաջ վերանորոգվեց Գյումրիի Անալիտիկ սարքերի գործարանը, տեխնոզոնայի ցանցում ընդգրկեցին նաեւ Մանվածքային, Հղկող հաստոցների գործարանները: Խոստացան , որ դրանք շուտով կվերագործարկեն եւ աշխատատեղի խնդիր Գյումրին այլեւս չի ունենա: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ էկոնոմիկայի նախարարին ու փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին ներկայացրեց իրեն պատկանող «Սլաբոդկա» թաղամասի փոստի հին շենքը`խոստանալով այն դարձնել տեխնոպարկի համքարության ու ոսկերչության դարբնոցը:

Այս ամենից անցել է շուրջ 3 տարի: Ներսես Երիցյանն այլեւս էկոնոմիկայի նախարար չէ: Բայց ըստ տեխնոպարկի հիմնադրամի տնօրենի` հիմա է եկել գործելու ժամանակը: Ըստ Գուրգեն Պարոնյանի, գյումրեցիները երկար չեն սպասի, շուտով Գյումրիում կսկսեն նախագծել ինքնաթիռ:






news.am


Просмотров: 466 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Hiksos   (20.02.2011 12:06) [ՆՅՈՒԹ]
վայ քու արա...էս ինչ սիրուն հեքիաք է....

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: