Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 3 » Գյումրիի ռազմաբազայի նպատակը Կովկասում խաղաղության ապահովումն է. Մեդվեդև
19:04
Գյումրիի ռազմաբազայի նպատակը Կովկասում խաղաղության ապահովումն է. Մեդվեդև


Երևանում Գյումրիի ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարաձգման մասին պայմանագրի ստորագրումն ուղղված է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Ինչպես հայտնում է «Ռիա նովոստին», այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ լինի խաղաղություն և կարգուկանոն, հենց այդպես է հարկավոր դիտարկել ռազմաբազայի մասին համաձայնագրի երկարաձգման մասին պայմանագիրը»,- ասել է Մեդվեդևը։

Նա ընդգծել է, որ հայկական կողմի հետ տվյալ համաձայնագրի ստորագրումը չի փոխում համաձայնագրի ոչ մի սկզբունքային պայման։ «Այն միայն մեկ բան է նշանակում. բազայի ժամկետը կերկարացվի մի քանի տարով»,- հավելել է նա։

Tert.am

Просмотров: 448 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: