Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 18 » Ղարաբաղյան հակամարտությունից Ադրբեջանն ավելի շատ է տուժում, քան Հայաստանը
15:14
Ղարաբաղյան հակամարտությունից Ադրբեջանն ավելի շատ է տուժում, քան Հայաստանը
Թեզը, որ պատերազմական իրավիճակները խանգարում են տնտեսական զարգացմանը, ապացուցման կարիք չի զգում։ Հանգամանքների բերումով այս ոչ բարդ նախադասությունը Հայաստանում բուռն քննարկումների եւ շահարկումների պատճառ դարձավ։ Առիթը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունն է՝ «առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի»։ Մի քիչ խիստ է ասված, որովհետեւ բացասման սկզբունքն այստեղ տեղին չէ։ Ի վերջո՝ մենք ունենք տնտեսական միջավայրի բարելավման խնդիր, որը լուծելու պարագայում կունենանք նաեւ տնտեսական զարգացում։ Բայց այդ արտահայտությունն իր մեջ ճշմարտության լիցք է պարունակում, որ նույնիսկ ապացուցման կարիք չունի։ Բանավեճն, այնուամենայնիվ, բացվել է եւ կրքեր բորբոքել։ Ընդ որում՝ բանավեճը տարվում է բացառապես քաղաքական հարթությունում, թեեւ խոսք է գնում տնտեսական հետեւանքների մասին՝ ազգայնական գործիչները մտավախություն ունեն, որ նման արտահայտություններից հետո առաջ է գալիս Ղարաբաղը զիջելու փուլը։ Այդ տեսանկյունից էլ Լ. Տեր-Պետրոսյանը երեկ մեկնաբանեց իր հայտնի նախադասությունը։

Բայց գուցե կրքերն այս աստիճան չբորբոքվեին, եթե խնդրին ավելի գլոբալ մոտենայինք։ Այսինքն՝ խնդիրը չդիտարկեինք այն տեսանկյունից, թե տուժում է միայն Հայաստանը։ Կոնֆլիկտի մեջ հավասարապես ներքաշված է նաեւ Ադրբեջանը, հետեւաբար՝ նա նույնպես տուժող կողմ է, կամ իր տնտեսական ապագայի մտահոգությամբ` պետք է նույնպես շահագրգռված լինի կոնֆլիկտի շուտափույթ կարգավորման մեջ։ Այս հարցը, չգիտես ինչու, քաղաքական գործիչների ուշադրությունից դուրս է մնում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը ստիպում է 2 երկրներին էլ հսկայական ռեսուրսներ ծախսել սպառազինությունների ու բանակի վերակառուցման նպատակով, դանդաղեցնել կամ կասեցնել քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների ընթացքը։ Ընդ որում՝ Ադրբեջանն ավելի վատ վիճակում է, քան Հայաստանը։ Զինադադարից հետո Հայաստանն ուներ ձեւավորված բանակ, հետեւաբար՝ մեր խնդիրը միայն այդ բանակի մարտունակությունը պահպանելու մեջ է։ Ադրբեջանն ուներ ջախջախված բանակ, ու նրա խնդիրը բանակ ստեղծելու մեջ էր, որը շատ ավելի ծախսատար է։ Ճիշտ է՝ Ադրբեջանն ունի նավթագազային հսկա ռեսուրս, բայց այդ ռեսուրսը մինչ այսօր ադրբեջանական ժողովրդի բարեկեցության վրա շատ քիչ ազդեցություն է գործել՝ սոցիալական պատկերը 2 երկրներում էլ էապես չի տարբերվում։ Եթե ղարաբաղյան թնջուկը չլիներ, Ադրբեջանն այլ կլիներ։

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է կորցնում Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության հետեւանքով, բերենք Ֆրանսիայի եւ Ալժիրի օրինակը։ Երբ Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը 1962 թ. ճանաչեց Ալժիրի անկախությունը, շատերին թվում էր, թե Ֆրանսիան տնտեսապես կկործանվի։ Չէ՞որ գաղութացված Ալժիրը Ֆրանսիային մատակարարում էր էժան էներգակիրներ, ֆրանսիացի հողատերերը հսկայական կալվածքներ ունեին այդ երկրում, որտեղից հսկայական եկամուտներ էին ստանում։ Բայց Ալժիրին անկախություն շնորհելուց հետո Ֆրանսիան սկսեց զարգանալ ավելի արագ տեմպերով, քան մինչ այդ։ Ոչ մի գաղտնիք կամ արտառոց բան դրանում չկար։ Պարզապես այն ռեսուրսները, որ Ֆրանսիան ծախսում էր Ալժիրի ժողովրդի դեմ պատերազմելու եւ երկիրը գաղութացված պահելու համար, ուղղվեցին դեպի տնտեսություն։ Ֆրանսիական ընկերությունները քանի դեռ էժան նավթ էին ստանում, տեխնոլոգիական վերազինման մասին նույնիսկ չէին էլ մտածում, բայց հայտնվելով բաց շուկայական դաշտում՝ այդ ընկերությունները սկսեցին լրջորեն մտածել արդյունավետության մասին։ Բացի այդ՝ միջազգային շուկայում բարձրացավ ֆրանսիական ընկերությունների իմիջը, որոնք այլեւս հանդես չէին գալիս որպես գաղութացնող երկրի ներկայացուցիչներ։ Ահա՝ սրանք են խաղաղության եւ բարիդրացիության օգուտները։

Սամվել Ավագյան

NEWS.AM

Просмотров: 499 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Debesh   (11.06.2014 19:56) [ՆՅՈՒԹ]
Oh yeah, fauulobs stuff there you!

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: