Գերմանիայի հրեաները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը - 19 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 19 » Գերմանիայի հրեաները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը
11:23
Գերմանիայի հրեաները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը




Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի գլխավոր քարտուղար Շտեֆան Կրամերը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը ցեղասպանություն է որակել, գրում է Nouvelles d`Arménie-ն։

«Ինձ հայտնի փաստերի հիման վրա կարող եմ ասել, որ Օսմանյան Թուրքիայում հայերի սպանությունները ցեղասպանություն են եղել։ Այդ իրադարձությունների պատասխանատվությունը թուրքական կառավարության վրա է։ 1998 թվականին Եվրոպայի խորհուրդը հայերի դեմ հանցանքները ցեղասպանություն է անվանել»,- ասել է Կրամերը։ Նա նաեւ նշել է, որ թուրքերը պետք է հանցագործությունների ճանաչման գործընթաց սկսեն եւ ուսումնասիրեն փաստերը։

»Այդ հանցագործությունների համար պատասխանատվություն կրում է մեզնից յուրաքանչյուրը։ Ցավոք, այս թեման լռությամբ շրջանցվում է՝ ելնելով գերտերությունների շահերից»,-ամփոփել է Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի գլխավոր քարտուղարը։






news.am


Просмотров: 184 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: