Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 4 » Գերմանիան քննադատում է Հարավային Կովկասում ռազմական ծախսերի ավելացումը
12:34
Գերմանիան քննադատում է Հարավային Կովկասում ռազմական ծախսերի ավելացումը

Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետի երկարացման գործընթացին Գերմանիան հետաքրքրությամբ է հետևում։ Այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը։ Միաժամանակ նա նշեց, որ ռուսական զորքերի տեղակայման մասին պայմանագրի երկարացման մանրամասներին ինքը ծանոթ չէ ու չէր ցանկանա մեկնաբանություններ անել։

«Որպես չեզոք մեկնաբանություն կարող եմ ասել, որ մենք շատ քննադատորեն ենք վերաբերվում Հարավային Կովկասում ռազմական ծախսերի ավելացմանը»,- հայտարարեց դեսպանը։

Գերմանացի դիվանագետը նշեց, որ իր ասածը վերաբերում է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության С-300 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի հնարավորությանը։

Tert.am

Просмотров: 579 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: