Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 13.12.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 23 » Գեներալ-մայոր. Ալիեւը բլեֆ է անում, նա պատերազմ սկսողը չի
15:27
Գեներալ-մայոր. Ալիեւը բլեֆ է անում, նա պատերազմ սկսողը չի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններով ու պահվածքով նպաստում են, որպեսզի Ադրբեջանը հայտարարի ռազմական գործողությունների վերսկսման մասին: Այս մասին նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արցախյան պատերազմի մասնակից, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: Նա նշեց, որ թեեւ համանախագահները խոսում են ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, սակայն կանաչ լույս են վառում Ադրբեջանի առաջ, Ստեփանակերտն անվանելով «Խանքենդի»:

Հարցին, թե որքա՞ն է գնահատում պատերազմի հավանականությունը, Տեր-Թադեւոսյանը պատասխանեց, որ բացառում է ռազմական գործողությունների  վերսկսումը: «Սակայն պատերազմ սանձազերծելու դեպքում անկասկած է, որ Հայաստանը ջախջախիչ հարված կհասցնի Ադրբեջանին»,-ասաց գեներալ-մայորը: Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններն իրականում ներքին լսարանի համար են, քանի որ ադրբեջանական հասարակությունը ունի մի շարք խնդիրներ՝ մասնավորապես՝ կրոնական եւ իր ղեկավարության առաջ դնում է Ղարաբաղը վերադարձնելու հարցը: «Այնպես որ, երբ Ալիեւը հայտարարում է ռազմական գործողություններ սկսելու մասին, նա իրականում բլեֆ է անում»,-հայտարարեց Տեր-Թադեւոսյանը:



NEWS.am

Просмотров: 230 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: