Garabagh.org. Առաջին պարսկալեզու կայքը`Ղարաբաղի մասին - 24 Января 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 24 » Garabagh.org. Առաջին պարսկալեզու կայքը`Ղարաբաղի մասին
21:05
Garabagh.org. Առաջին պարսկալեզու կայքը`Ղարաբաղի մասին
Garabagh.org. Առաջին պարսկալեզու կայքը`Ղարաբաղի մասին Համացանցում գործարկվել է  առաջին  պարսկալեզու կայքը (garabagh.org) , որը նվիրված է Ղարաբաղյան հիմնախնդրին ու 1988-1992թթ. իրադարձություններին: Կայքէջի հեղինակներն են իրանահայերը, կայքում կան  բազմաթիվ նյութեր  Արցախի պատմության, ազգային-ազատագրական շարժման ու արցախահայերի պայքարի մասին: 


Բացի այս, կայքէջում կարելի է գտնել Սումգայիթի, Բաքվի ու Մարաղայի հայերի ցեղասպանությանը վերաբերող տարատեսակ նյութեր, փաստաթղթեր ու լուսանկարներ: Առանձին բաժինը պատմում է նաև էթնիկ ցեղասպանության ` Հին Ջուղայում և Նախիջևանում ոչնչացվող միջնադարյան խաչքարերի մասին, ինչպես նաև ներկայացված են նյութեր, որոնք բացահայտում են 1992թ-ի փետրվարի 26-ի Աղդամի դեպքերի իրական պատկերն ու ենթատեքստը, Խոջալուի դեպքերը: 

Ներկայումս` «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի շրջանակում, պարսկերենով թարգմանվում են ` «Բաքու.1990-ի հունվար», «Սումգայիթ. 1988-ի փետրվար» և «Մարաղա. 1992-ի ապրիլ» ֆիլմերը, որոնք ևս տեղադրվելու են garabagh.org կայքում:
Նշենք նաև, որ կայքում առկա են հղումներ հայկական ինտերնետ-ռեսուրսներին, որոնք նվիրված են Արցախյան թեմատիկային:




Աղբյուր` Panorama.am

Просмотров: 188 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: