Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 20 » Գագիկ Ծառուկյանի հոգեվերլուծությունը
22:28
Գագիկ Ծառուկյանի հոգեվերլուծությունը
  «Արքայից արքայի» հոգեբանական նկարագիրը կազմելիս առանձնապես դժվարությունների չհանդիպեցինք, քանի որ նա իր դրսևորումների մեջ այնքան էլ ժլատ չէ: 

Առաջին հայացքից նրան նայելիս մարդն ունենում է վախա-հարկադրա-պատկառանքի զգացում դեպի այդ եսասեր հսկան: Եվ իրոք, նման հերկուլեսյան կազմվածքը ամբողջովին ապահովում է «Ուշադրությո՛ւն. ես գալիս եմ» հոգեվիճակը: 

Սակայն այդ հոգեվիճակը կարճ է տևում. առաջին տպավորությունը խամրում է: Գագիկ Մեծը միանշանակ շատ է սիրում և ջանում լիդեր խաղալ ու շատերին համոզել, որ նա իրական պատրոն է: Ընդ որում, երբեմն ուղղակի թվում է, որ նրա այդ ձգտումը կյանքի հիմնական նպատակն է: Հանուն ճշմարտության` պետք է նշել, որ նա ունի առաջնորդին վայել խրոխտ և զգաստ քայլվածք, «կռուտոյ տղային» բնորոշ ազդեցիկ ձայն և վերևներից իջնող խեթ, գոռոզ նայվածք: Միայն թե լիդերի այդ կերպարը առավելապես մոդայիկ էր միջնադարում: 

Բավական ազդեցիկ է նաև նրա մարմնի կառուցվածքը. շատ հոգեբաններ պնդում են, որ մարմնի կառուցվածքը, այսինքն` մորֆոլոգիական առանձնահատկությունները անմիջական կապ ունեն անձի բնավորության և խառնվածքի հետ: Համաձայն Կրեչմերի տեսության` Գ. Ծառուկյանը պատկանում է ատլետիկ տիպին: Այս տիպի ներկայացուցիչներն ունեն իշխանություն ունենալու անզուսպ ձգտում և չափազանց բարձր ինքնագնահատական: 

Բնավորությամբ էքստրավերտ է. նման մարդիկ աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ, բավականաչափ գործունյա են, ազատ շուկայական հարաբերություններում զգում են իրենց, ինչպես «ձուկը ջրում»: Այս առումով համարենք, որ ՀՀ-ում առկա «ազատ շուկայական հարաբերությունների» պայմաններում է նրան հաջողվել տեր դառնալ ահռելի հարստության, և որ այդ հաջողությունները կապված են հենց նրա բնավորության հետ. այլ պատճառներ չփնտրենք: 

Այս տիպի մարդիկ միշտ ձգտում են լիդերության և գրեթե միշտ գտնվում են «օֆիցիալ» կարգավիճակում, ընդ որում, դա հաճախ հանգեցնում է ծայրահեղության: Դրանով է պայմանավորված մեր հերոսի տրամագծորեն տարբեր ոլորտներում «գործունեություն ծավալելու» անխոնջ նկրտումները: Ակամա հիշում ես հայտնի ֆիլմի թևավոր դարձած խոսքերը` «սպորտսմեն, բիզնեսմեն, ջենտլմեն և վերջապես` սուպերմեն»:

Այս տիպի մարդիկ ուղղակի պաշտում են մրցանակներն ու պարգևատրումները, և այդ առումով ևս «արքայից արքան» որևէ խնդիր չունի. նա գուցե իր ստացած մրցանակների աշխարհագրությամբ չի կարող մրցել Լեոնիդ Իլյիչի հետ, սակայն քանակությամբ, կարծում ենք, որ չի զիջի: Նշենք նաև, որ նրա ստացած անհասկանալի մրցանակների ու պարգևատրումների աշխարհագրությունը ևս պատկառելի է`Բելառուսից մինչև Չինաստան: 

Նեգատիվ էքստրավերտ անձինք ընդգծված ինքնագոհ, մեծամիտ ու էգոիստ են, դրան է գումարվում նաև հաճախ առկա դաժանությունը: 

Հաճախ սեփական հետաքրքրությունները վեր են դասում ամեն ինչից և նպատակին հասնելու համար կարող են շատ բաներ տրորել: Կարելի է հուսալ, որ Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, պատկանում է դրական էքստրավերտների խմբին:

Ծառուկյանի գործունեության մեջ չէինք կարող չանդրադառնալ ևս մեկ նրբության: Վերջին ժամանակներս հոգեբանները ավելի ու ավելի հաճախ են ուշադրություն դարձնում անձի նախընտրած գունային գամմային: Անկասկած բոլորն էլ նկատել են, որ Ծառուկյանի նախընտրած գույները երկուսն են` սպիտակը և կարմիրը:

Ընդ որում, սպիտակի գործածումը անցնում է բոլոր հնարավոր սահմանները: Ոչ միայն ինքը, այլ նաև ԲՀԿ-ի մատաղ սերունդն է օծվել սպիտակով, ասել է թե` ՀՀ-ում հիմնադրվել է մի նոր բազմամարդ «հրեշտակների դպրոց»: Հիշեցնենք, որ սպիտակը խորհրդանշում է կատարելությունը, մաքրությունը, արդարությունը, համերաշխությունը. վերջապես այն ենթագիտակցորեն հավատ է ներշնչում դիմացինին: 

Ակնհայտ է, որ սպիտակի գործածությունը կանխամտածված է արվում և հաճախ հատկապես հասարակության` ցածր ինտելեկտուալ հատվածի մոտ իրոք տալիս է ցանկալի արդյունք: 

Անդրադառնանք նաև նրա լեգենդար կարմիր շապիկներին և կոշիկներին: Դրանք հաճախ թաքնվում են սպիտակի լիության տակ, և դա ունի իր պատճառները, քանի որ կարմիր գույնը իրականում այնքան էլ լավ համբավ չունի: Այստեղ ևս աչքի է զարնում «նորին մեծության» փառամոլությունը. բանն այն է, որ այս գույնի կոշիկներ հնում ավանդաբար կրում էին արքաները: Այս գույնը նախընտրողներն աչքի են ընկնում համառությամբ, լիդերական հակումներով, նպատակասլացությամբ, միաժամանակ ծայրահեղական են, և երբեմն նրանց բնորոշ է ֆիզիկական բռնությունը, քմահաճությունը, անհամբերությունն ու դաժանությունը: 

Անդրադառնանք նաև Գագիկ Ծառուկյանի կողմից առավել շատ օգտագործվող ժեստերին. Կոալիցիոն հավատարիմ գործընկերը հաճախ օգտագործում է սեղանին դրված` խաչված մատների (հատկապես սա մեր երկրում քաղաքական գործունեությամբ զբաղվող շատ անձանց ֆավորիտ ժեստն է) և ձեռքի ափերը մեջքի ետևում խաչված ժեստերը: 

Առաջին ժեստը շատ հակասական է. այն շատ հաճախ ժպտալով են կատարում, սակայն այն իրականում իր մեջ պարունակում է թաքցված թշնամանք: Երկրորդ ժեստն ի ցույց է դնում կատարողի գոռոզությունը, ինքնավստահությունը և ուրիշների հանդեպ իր անձի գերազանցության դրսևորումը: 
                                                                   Անի Ալեքսանյան    



1in.am
Просмотров: 612 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
0  
1 hayruni88   (20.02.2011 22:42) [ՆՅՈՒԹ]
hetaqrqir verlucutyun er:

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: