Գագիկ Ծառուկյան. Ես չեմ ցանկացել վիրավորել ոչ Հանրապետական կուսակցությանը, ոչ էլ ՀՀԿ նախագահին - 2 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 2 » Գագիկ Ծառուկյան. Ես չեմ ցանկացել վիրավորել ոչ Հանրապետական կուսակցությանը, ոչ էլ ՀՀԿ նախագահին
21:37
Գագիկ Ծառուկյան. Ես չեմ ցանկացել վիրավորել ոչ Հանրապետական կուսակցությանը, ոչ էլ ՀՀԿ նախագահին

«Վստահեցնում եմ, որ իմ հայտարարությամբ ես չեմ ցանկացել վիրավորել ոչ Հանրապետական կուսակցությանը, ոչ էլ ՀՀԿ նախագահին»,- այսօր՝ փետրվարի 2-ին նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով վերջին օրերին իր մի հայտարարության վերաբերյալ ՀՀԿ գործիչների խիստ արձագանքներին:

«Ես ուղղակի ցանկացել եմ մեկ անգամ եւս նշել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այլ ուժերի ու անձանց հետ արհեստականորեն կապելու փորձերը անիմաստ զբաղմունք են: ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է` իր հստակ ծրագրերով եւ  նպատակներով: Մենք քաղաքական դաշտում միշտ առաջնորդվել ենք կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքով, ինչը ապագայում եւս լինելու է մեր ձեռագիրը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանի կողմից Հայաստանի երիտասարդական կուսակցության համագումարում հնչեցրած հայտարարությունը, թե ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանը վաղուց կարող էր գլխավորել ՀՀԿ-ն, իսկական աժիոտաժ էր առաջացրել Հանրապետական կուսակցության շարքերում։ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ծառուկյանին պատշաճության կոչ էին արել եւ խորհուրդ տվել ավելի պարզ արտահայտել իր մտքերը:

Ի պատասխան ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հայտարարել էր, որ ԲՀԿ առաջնորդին ներկայացվում են միայն ծանրակշիռ եւ հեղինակավոր գործիչների մեկնաբանությունները, ակնարկելով, որ Շարմազանովն ու Ռ. Զոհրաբյանը ծանրակշիռ եւ հեղինակավոր գործիչներ չեն:




NEWS.am


Просмотров: 176 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: