Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.9.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 20 » Գ. Մելիքյան. «Նոր Քաջ Նազար է հայտնվել՝ որոշումներ է կայացնում»
13:48
Գ. Մելիքյան. «Նոր Քաջ Նազար է հայտնվել՝ որոշումներ է կայացնում»

http://www.hhk.am/persons_img/thumb/gagik_meliqyan.gifՀՀԿ խմբակցության անդամ  Գագիկ Մելիքյանը անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարագավորման գործընթացին՝ ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ օգտագործելով ոչ թե «Հայաստան և Ադրբեջան», այլ  «հայ և ադրբեջանցի» տերմինները՝ ընդգծել են, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններում շատ կարևոր է։

-Առանց Ղարաբաղի ներկայության՝ հնարավոր  չէ հարցի վերջնական լուծման հասնել։ Ես սա շատ կարևորում եմ։ Ինչ վերաբերում է Մամեդյարովի այն հայտարարությանը, թե քանի որ կա Հայաստան պետություն, ապա ԼՂ-ի ժողովուրդը չի կարող իր ինքնորոշման իրվունքը պաշտպանել, ապա ես ուզում եմ շեշտել, որ կա թուրքական անկախ պետություն. աշխարահի ինչի՞ն է պետք, ընդհանրապես, անկախ Ադրբեջանը։ Եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ես հասկանում եմ, որ աշխարհին ընդհանրապես պետք չէ անկախ Ադրբեջան, քանի որ կա անկախ Թուրքիա։ Եվ երկրորդ՝ իսկ ո՞վ է ասում, թե Մամեդյարո՛վը պետք է թելադրի, թե որտե՞ղ, ի՞նչ ձևով, ո՞ր ժողովուրդը կարող  է ինքնորոշման  իրավունք իրականացնել։ Նոր Քաջ Նազար է հայտնվել՝ որոշումներ է կայացնում միջազգային իրավունքի վերաբերյալ և ցանկանում իր կայացրած որոշումները պարտադրել Ուստիանին։ Ա՜յ քեզ հաջողություն,-նշել է նա։

7or.am

Просмотров: 252 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: