Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 31 » Ֆրանսիայի Սենատը մայիսին կքննարկի Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը
10:55
Ֆրանսիայի Սենատը մայիսին կքննարկի Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը
 2012թ. Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Սոցիալիստական ընդդիմադիր կուսակցությունը պատրաստվում է Սենատի օրակարգ բերել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը։Թուրքական պարբերականի հետ հարցազրույցում ֆրանսիական Սենատում սոցիալիստների խմբակցության անդամները հաստատել են այդ տեղեկությունը և նշել, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է օրինագիծն օրակարգ բերել ընթացիկ տարվա մայիսի 4-ին։«Հայկական Սփյուռքը նոյեմբերին կայանալիք Սենատի ընտրություններից առաջ ակտիվացրել է իր շփումները ֆրանսիական կուսակցությունների հետ։ Տեսնելով իշխանության՝ Ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ բացասական վերաբերմունքը՝ հայկական Սփյուռքը բանակցություններ սկսեց Սենատում սոցիալիստների խմբակցության ղեկավար Ժան Պիեռ Բելի հետ։ Իսկ Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մարտին Օբրին անձամբ ցուցումներ է տվել Բելին օրինագիծը Սենատի օրակարգում ընդգրկելու առնչությամբ։ Սպասվում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո Սենատում մեծամասնությունը, որը ներկայում «Միություն հանուն ժողովրդական շարժման» իշխող կուսակցությանն է, անցնելու է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությանը»,– գրում է «Հյուրրիյեթը»։Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը 2006թ. ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից և մինչև օրս չի վավերացվել Սենատում: 2010թ. մայիսի 19-ին նման օրինագիծ էր ներկայացվել Կոմունիստական կուսակցության անդամ, Սենատի փոխխոսնակ Գայ Ֆիշերի կողմից: Իսկ 2010թ. հուլիսի 5-ին 30 սոցիալիստ սենատորներ ներկայացրեցին համանման ևս մեկ օրինագիծ: Այդպիսով, ֆրանսիական Սենատում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծերը երեքն են, և շատ հնարավոր է, որ ֆրանսիացի սենատորները 2011թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկեն այդ օրինագծերը։Եթե օրինագիծն արժանանա ֆրանսիական Սենատի հավանությանը և ստորագրվի երկրի նախագահի կողմից, ապա Ֆրանսիայի տարածքում բոլոր նրանք, ովքեր կպնդեն, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազար եվրոյով:

 




Tert.am

Просмотров: 423 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: