«finit'e la komedi» կամ ինչպես օրհնված հացով ավարտվեց «ազատական» ծոմը... - 30 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 30 » «finit'e la komedi» կամ ինչպես օրհնված հացով ավարտվեց «ազատական» ծոմը...
18:40
«finit'e la komedi» կամ ինչպես օրհնված հացով ավարտվեց «ազատական» ծոմը...
 Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը:   Րաֆֆի Հովհաննիսյանին զննող բժիշկը նախօրեին մտահոգություն էր հայտնել նրա առողջական վիճակի առնչությամբ: Երեքշաբթի օրը հերթական զննումն անցկացնելուց հետո 4-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Թինա Մալխասյանը հորդորել էր նրան դադարեցնել հացադուլը: 

Անցած օրերին Ազատության հրապարակում մի շարք քաղաքական պահանջներով հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին են այցել Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի ոստիկանապետը, առողջապահության եւ արդարադատության նախարարները, ԱԺ-ի ընդդիմադիր եւ իշխանական կոալիցիան ներկայացնող պատգամավորներ:

«Ժառանգության»  առաջնորդը, մասնավորապես, իր հացադուլի օրերին համոզմունք է հայտնել, որ «այսօր ժողովրդի պահանջը եվ Հայաստանի արդի հրամայականն է «ամբողջ իշխանության արտահերթ եւ օրինավոր, նորովի ձեւավորումը»:
 Նա նաև ասել է, թե վաղը լրանում է իր դստեր` Շուշիի 18-ամյակը, որի նկատմամբ ինքը «անգին սեր ու տակավին չմարված պատասխանատվություն ունի» եւ քանի որ այս ընթացում թերացել է իր հայրական պարտականությունների մեջ, ապա կդադարեցնի ազատության ծոմի «առաջին արարը»:
Ի դեպ, Հովհաննիսյանն իր «ազատության ծոմի» դադարն հայտարարեց` ուտելով քահանայի մատուցած օրհնված հացը:

HAMAXMBUM.DO.AM
Просмотров: 159 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 3
3 Լեւոն Պողոսյան   (30.03.2011 20:13)
Քանահանի ընտրյալի` քահանայի օրինած հացով ավարտեց հորինած կուսախաբությունը:
Նամուսը մարդկանց համար է` սրանք անցնելու են հաջորդ անտրակտին:

+1   Спам
1 Hiksos   (30.03.2011 18:48)
պահոոոոոո...էս ուրեմն անտրակտն է? ու էս թատրոնը հլը երկրորդ արար էլ ունի?

2 hayruni88   (30.03.2011 18:50)
YES KASEI ET TARON@ MEA GULPAIN PITI GERAZANCI U AMENA SHAT BEMADRAC@ LINI:_)

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: