Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 7 » Եզակի ստախոսների ժամանակը
19:32
Եզակի ստախոսների ժամանակը

Փետրվարի 28-ին «Սիվիլիթաս»-ում անցկացվել է մի քննարկում, որտեղ հանդես է եկել 2008թ. Մարտի 1-ի ոճրագործությունը ընդդիմության վրա բարդող, այդ օրերին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները արդարացնող հիմնական դերակատարներից մեկը` նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: 

«Սիվիլիթաս»-ի կայքում միջոցառման վերաբերյալ տեղադրված սղագրությունից (http://www.civilitasfoundation.org/am/2009-06-01-12-28-40/638-one-hundred-questions-and-answers.html) կարդում ենք Օսկանյանի հետեւյալ ցնցող հայտարարությունը. «Ես ինձ այդ օրը համարում եմ կանխարգելման փորձ անող ինչ-որ անհատ, ոչ թե մասնակից, մեղսակից, որ ուզում է ժողովրդին խաբել: Բացարձակապես այդպիսի բան չի եղել: Նույնիսկ իմ շրջապատի, ինձ շատ մոտ մարդիկ ինձ ասում են. «Այս հարցը շատ է ծանրացել Ձեզ վրա, միգուցե կարելի է իսկապես ներողություն խնդրել»: Ես ներողություն խնդրելու բացարձակ խնդիր չունեմ, ներողություն կարելի է խնդրել: Բայց ներողությունը, որպեսզի ազնիվ ներողություն լինի, անկեղծ ներողություն լինի, նախ ես պետք է հավատամ, որ ինչ-որ սխալ բան եմ արել: Երբ ես չեմ զգում, որ սխալ բան եմ արել, ներողություն խնդրելը անազնիվ կլինի: Թե չէ՝ կարելի է ներողություն խնդրել, այս հարցը փակել, նույնիսկ հերոսանալ, որ վերջ ի վերջո ազնիվ մեկը կա այս հասարակության մեջ, որ ներողություն է խնդրում: Բայց այդ ներողությունը անկեղծ չի լինի, ազնիվ չի լինի, որովհետեւ դա սուտ կլինի, որովհետեւ ես չեմ զգում, որ սխալ բան եմ արել: Նախ ասեմ, որ եթե ես զգայի, որ սխալ բան եմ անում, այդ ժամանակ չէի անի»:

«Հերոսանալ» չցանկացող Օսկանյանն այնուհետեւ անցնում է բոլոր բանական սահմանները. «Ամենապարզ ճանապարհներից մեկը բոլոր այն բանտարկյալներին, որ այդ դեպքերի արդյունքում ազատազրկվել էին, նրանց միանշանակորեն պետք էր բաց թողնել: Ես կարծում եմ, որ հանրապետության նախագահի առաջին որոշումներից մեկը, առաջին ստորագրած փաստաթղթերից մեկը դա պետք է լիներ: Եվ ես հույս ունեի, որ նախագահը դա կանի: Ես հույս ունեի, որ երբ նախագահը իր երդմնակալության արարողությունից հետո օպերայից գնաց իր գրասենյակ, նրա առաջին քայլը դա կլիներ: Իհարկե, կարող եք ասել, որ օրենքի հետ կապված շատ հարցեր կան: Ճիշտ է, միգուցե առաջին օրը չէր անի: Բայց ինչ-որ ձեւ կարելի էր գտնել այդ մարդկանց դուրս հանելու համար: Դրանով առաջին քայլը կարվեր այդ վերքը փակելու համար: Եվ եթե դա արվեր, ես համոզված եմ իսկապես, որ այսօր մենք մարտի 1-ի նախօրեին քաղաքականապես, բարոյապես, հոգեպես բոլորովին այլ հարթության վրա կլինեինք»:

Մեր թերթի հունվարի 28-ի համարում մանրազնին կերպով անդրադարձել ենք Մարտի 1-ի իրադարձություններում Օսկանյանի ներգրավվածությանն ու ազդեցությանը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օսկանյանը որոշել է իրեն ավելի համեստ պահել` անտեղի «չհերոսանալ» եւ ներողություն չխնդրել, ապա մի քանի դիտարկումներ, այնուամենայնիվ, արժե անել: Նախ նկատենք, որ ներողություն խնդրելը նրան չի հերոսացնի մի պարզ պատճառով` Օսկանյանն ու նրա զինակիցը օտարերկրյա ԶԼՄ-ներին արդարացնում էին Քոչարյանի` Երեւանում արտակարգ դրություն հայտարարելը` վստահեցնելով, թե իշխանությունները համոզված են եղել, որ ցուցարարները զինված են, սակայն չնայած գործադրված բոլոր ջանքերին` այդպես էլ այս «մեղադրանքը» չապացուցվեց:

Ավելին` Մարտի 1-ին նախագահական նստավայրում հրավիրած մամլո ասուլիսում Օսկանյանը պարզապես ստեց` նշելով. «Լուրերն այն մասին, իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է` չեն համապատասխանում իրականությանը»: Օսկանյանը լրագրողներին պարզաբանել էր, թե` անվտանգության հետ կապված հարցերի ապահովման համար Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատունն է տարվել` իր շահերից ելնելով. «Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ցուցաբերվել է դիմադրություն, սակայն նա տարվել է իր առանձնատուն, որտեղից կարող է հանգիստ դուրս գալ», ապա հավելել էր, որ ներկա իրավիճակում նրա անվտանգությունը ի վիճակի չեն ապահովել: Օսկանյանը նաեւ նշել էր` այնտեղ, ուր ուզում է գնալ Լ.Տեր-Պետրոսյանը, սպաները նրան ուղեկցելու իրավունք չունեն. «Եթե, իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը չստորագրի փաստաթուղթ, որ հրաժարվում է պետական պահպանության ծառայության անվտանգության ապահովումից եւ պատասխանատվությունը իր վրա է վերցնում»: 

Այն, որ Օսկանյանի վերոնշյալ հայտարարությունը բացարձակ սուտ է, կարող են վկայել Մարտի 1-ից հետո Լ.Տեր-Պետրոսյանին այցելող դիվանագետները, ովքեր նույնպես խուզարկվում էին (Մարտի 1-ի առավոտվանից Լ.Տեր-Պետրոսյանի առանձնատան դարպասները հսկում էին ոստիկանության աշխատակիցներ): Բացի այդ` ինչպե՞ս պետք է Լ.Տեր-Պետրոսյանը «հանգիստ դուրս գար» տնից, եթե կալանքի տակ էր գտնվում... Եվ հետո` մեր երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյան չգտի՞, որ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք իրավունք չունեն հրաժարվել թիկնազորից, սա օրենքով է սահմանված, հետեւաբար` Օսկանյանին ո՞վ էր իրավունք վերապահել խորհուրդներ տալ, որ վերջինս էլ օրենքից դուրս ինչ-որ առաջարկներ էր ներկայացնում...

Ինչ վերաբերում է նրան, որ արդեն երեք տարի է, ինչ Օսկանյանի քունը չի տանում եւ օր ու գիշեր նա սպասում է, թե Ս.Սարգսյանը երբ պետք է ազատի «բանտարկյալներին», պարզ հարց է ծագում` ինչո՞ւ էր Օսկանյանի իշխանությունը դեռ Մարտի 1-ից առաջ սկսել Տեր-Պետրոսյանի թիմակիցների բնակարանների խուզարկություններն ու ձերբակալությունները... Այսինքն` ի՞նչ տրամաբանությամբ էր այն ժամանակ իշխանությունը քայլեր իրականացնում, իսկ այսօր այդ նույն իշխանության ներկայացուցիչը իր իսկ կատարած քայլերից ազատվելու կոչեր է հնչեցնում... Հիշեցնենք, որ մինչեւ Մարտի 1-ը ձերբակալվել էին` ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը, ՀՀ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի անդամները, իսկ մարտի 1-ին արդեն ձերբակալված էին Վահագն Հայոցյանը, Արամ Մանուկյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Լեւիկ Խաչատրյանը, Մասիս Այվազյանը, Դավիթ Առաքելյանը եւ այլոք: Արդեն մարտի 21-ին հայտնի էր, որ ձերբակալված են շուրջ երկու հարյուր ընդդիմադիրներ:

Ինչո՞ւ Օսկանյանը Ռ.Քոչարյանից չպահանջեց այս մարդկանց ազատ արձակել, ինչո՞ւ իր շեֆին խորհուրդ չտվեց` նախ չձերբակալել այդ մարդկանց, դադարեցնել քաղաքական հետապնդումները, կամ գոնե` «ինչ-որ ձեւ գտնել այդ մարդկանց դուրս հանելու համար»:

Էմմա Գաբրիելյան, «ժամանակ» օրաթերթ
Просмотров: 594 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 1
0  
1 aram   (08.03.2011 17:21) [ՆՅՈՒԹ]
TAKANQNER@ ARDARANAL EN PORCUM??????? DZEZ NERUM CHKA,PATASXAN PITI TAQ DZER ARARQNERI HAMAR DAVAJAN SHNER...

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: