Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 9 » ԵԽԽՎ-ում հրապարակվեց հայ գերու մահվան դեպքը դատապարտող հայտարարություն
18:17
ԵԽԽՎ-ում հրապարակվեց հայ գերու մահվան դեպքը դատապարտող հայտարարություն

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ուրբաթ օրը հրապարակվել է ադրբեջանական գերության մեջ Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքը դատապարտող հայտարարություն:

Հայաստանյան պատվիրակության կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ դրված հայտարարության մեջ պահանջ է հնչեցվում` պատասխանատվության ենթարկել Մանվել Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց:

Փաստաթղթին միացել են ԵԽԽՎ-ի 26 պատվիրակներ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Սլովակիայից, Ֆինլանդիայից, Հունգարիայից եւ եվրոպական այլ երկրներից: 

«ԵԽԽՎ-ն ցնցված է Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ եւ այս ողբերգության համար խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին: Ադրբեջանի պաշտոնական տեսակետը, թե Մանվել Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, նրա մահվան համար պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է, քանզի Ադրբեջանը եւ նրա պաշտոնյաները ուղղակի պատասխանատվություն են կրում գերու կյանքի եւ անվտանգության համար», - ասված է հայտարարության մեջ:

ԵԽԽՎ-ն հորդորում է Ադրբեջանին անաչառ հետաքննություն անցկացնել՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ` այս հայտարարությունը պատասխանն է Վեհաժողովի լիագումար նիստում չորեքշաբթի երեկոյան հրապարակված մեկ այլ փաստաթղթի, որով Վեհաժողովը Հայաստանին կոչ է անում վերադարձնել ադրբեջանցի զինծառայողներ Մուբարիզ Իբրահիմովի եւ Ֆարիդ Ահմեդովի դիակները:

«Կատարյալ անհեթեթ հայտարարություն, որտեղ խոսվում է սպանված ադրբեջանցի զինվորի մասին եւ գրված է, որ այդ զինվորը սպանվել է, երբ որ հետ էր մղում հրադադարի ռեժիմը խախտած հայ զինվորներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Զոհրաբյանը:

Մուբարիզ Իբրահիմովը զոհվել է
 հունիսի 18-ին
, իսկ Ֆարիդ Ահմեդովը` սեպտեմբերի 4-ինՂարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ:




azatutyun.am
Просмотров: 477 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: