Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 27 » ԵԽԽՎ-ն հռչակագիր է ընդունել, որում հաստատում է, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում
23:35
ԵԽԽՎ-ն հռչակագիր է ընդունել, որում հաստատում է, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում
ԵԽԽՎ-ն հռչակագիր է ընդունել, որում հաստատում է, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմումԼՂՀ (Արցախի Հանրապետություն) մասին գրավոր հռչակագրում, որն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ): Հռչակագիրը ներկայացրել էր հայկական «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ինչպես հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը, փաստաթղթի ներքո ստորագրել են 30 պատվիրակներ, այդ թվում` հայկական պատվիրակությունը:

Հռչակագրում նշվում է, որ «Քեմալա-բոլշևիկյան «գործարքի» պատճառով էր, որ Լեռնային Ղարաբաղը հայտնվել Խորհրդային Ադրբեջանի կազմում»: Փաստաթղթում ներկայացված է, որ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով «այո» ասաց իր անկախությանը: Հանրաքվեին հետևել են և կայացած համարել միջազգային բազմաթիվ դիտորդներ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի օրինական իրացումը մերժելով` Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ավարտվեց 1994 թվականին հրադադարի ստորագրմամբ: «Չնայած Ադրբեջանը մինչ օրս էլ խախտում է հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է կառուցել ժողովրդավար հանրապետություն, առաջնորդվելով միջազգային իրավանորմերով»,- ընդգծվում է հռչակագրում:

 




PanARMENIAN.Net


Просмотров: 476 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
0  
1 hayruni88   (27.01.2011 23:59) [ՆՅՈՒԹ]
deal

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: