Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 1 » ԵԽԽՎ ԼՂ հարցերով ենթահանձնաժողովում ձեռնամարտ կլինի
16:16
ԵԽԽՎ ԼՂ հարցերով ենթահանձնաժողովում ձեռնամարտ կլինի
 ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկվել է նաև ԵԽԽՎ-ում ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու հարցը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Չավուշօղլուն փորձելու է ամեն հնարավորություն օգտագործել 2005 թվից դե յուրե գործող՝ ԼՂ հարցերով հանձնաժողովը վերակենդանացնելու համար. «Չավուշօղլուի նպատակն է, այս ենթահանձնաժողովի աշխատանքները վերականգնելով, դրա գործունեության արդյունքում ունենալ հակահայ բանաձև, որը կատարման համար համապարտադիր կլինի»:
Զոհրաբյանի գնահատմամբ, Վեհաժողովի ֆորմատում նման ենթահանձնաժողովի ստեղծումը չի կարող արդյունավետ լինել և չի կարող նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը. «Հասարակ նիստերի ընթացքում հայ և ադրբեջանական պատվիրակությունների քննարկումները ընթանում են պատերազմական իրավիճակում. դա ուղղակի ռմբակոծություն է վիրավորանքների, մեղադրանքների, իսկ այդ ենթահանձնաժողովի աշխատանքների ժամանակ հարցն ուղղակիորեն կարող է հասնել ձեռնամարտի»:


ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը բյուրոյին բաց նամակ է հղել, որտեղ ասվում է, որ հայկական պատվիրակությունը նպատակահարմար չի համարում անարդյունավետ վարժանքներին մասնակցելը: Բացի այդ, պատվիրակությունը հանդիպել է Բյուրոյի բոլոր անդամների հետ և ներկայացրել նամակն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները, որտեղ հստակ արձանագրված է, որ ԼՂ հարցի կարգավորումը ՄԽ-ի ֆորմատից այլ ֆորմատի տեղափոխումն անթույլատրելի է, անթույլատրելի է նաև սկզբունքներից որևէ մեկը տարանջատելը:

Հանձնաժողովի աշխատանքներին ԼՂ պատվիրակներին ներգրավելու հարցին անդրադառնալով՝ Զոհրաբյանը նշեց, թե կա հանձնաժողովների կազմավորման սկզբունք, որտեղ փոփոխություն առաջարկելը դրական արդյունք չի ունենա:
Ենթահանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հարցը հայաստանյան պատվիրակությունը դեռևս պիտի քննարկի: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ի տեսակետն է, որ այդ ենթահանձնաժողովի աշխատանքներին մասնակցելն անիմաստ է, սակայն խնդիրը դեռ կքննարկվի քաղաքական ուժերի հետ` թե՛ կոալիցիայի ֆորմատում, թե՛ պատվիրակության ընդդիմադիր ուժերը ներկայացնողների հետ:




1in.am
Просмотров: 784 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: