Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 14 » Eurasia.net. Եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանի քաղաքացիները ավելի խոցելի են լինելու, քանի որ...
16:13
Eurasia.net. Եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանի քաղաքացիները ավելի խոցելի են լինելու, քանի որ...

Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է Հայաստանի հետ պատերազմի Լեռնային Ղարաբաղի համար: Eurasia.net-ի փոխանցմամբ, այս մասին նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ միջնորդ-պետությունների ներկայացուցիչներին: Դժվար է ասել, թե ինչքանով են լուրջ այս հայտարարությունները, նշել է պարբերականը:

Eurasia.net-ը գրում է. «Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը ձգտում էր 1990-ականների պատերազմը չներկայացնել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որպեսզի շեշտի Լեռնային Ղարաբաղի դերը եւ նվազեցնի հայկական բանակի ներգրավվածությունը: Հայաստանի ներկայիս իշխանությունները նման հավակնություն չունեն:

Ռազմական գործողությունների վերսկսումը հայկական զինված ուժերի կողմից հավանական չի թվում, իսկ Երեւանում եւ Լեռնային Ղարաբաղում մի շարք պաշտոնյաներ եւ զինուժի ներկայացուցիչներ զգուշացրել են «կանխարգելիչ պատերազմի» մասին, եթե Ադրբեջանի կողմից պատերազմը իրական սպառնալիք կրի:

Հայկական ռազմական վերլուծաբանները վստահ են, որ տակտիկական առավելություն ունեն, քանի որ իրենց ուժերը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող բոլոր բարձրադիր վայրերը: Հյուսիսային շրջանները լավ պաշտպանված են 3000 մ բարձրություն ունեցող Մռովի լեռնաշղթայով, իսկ ցածրադիր արեւելյան հատվածները ականապատված են ու պատնեշված մի քանի շերտ ամրություններով: Ֆիզուլու եւ Ջեբրայիլի ուղղությամբ ցանկացած հարձակում Ադրբեջանի համար ծանր ճակատամարտ կլինի, որը կպահանջի ամենաքիչը մարդակին ուժի եւ զենքի եռակի գերազանցություն կամ մեծ էական առավելություն օդային մարտերի համար, որը Բաքուն չունի:

Բարոյական եւ մարտունակության առումով եւս համարվում է, որ հայկական բանակը առավելություն ունի ադրբեջանականի նկատմամբ, որն անցյալում պարտություններ է կրել, բացի այդ բանակում կա մեծ չափերի հասնող կոռուպցիա եւ կոշտ ենթակայության համակարգ:

Ադրբեջանական բանակում բազմաթիվ են ինքնասպանությունները եւ բռնությունները, սակայն վերջին շրջանում խաղաղ պայաններում սպանությունները ԼՂ զինուժում ազդանշան են, որ բարոյական առումով հայկական կողմի գերազանցությունը կարող է չափազանցված լինել:

Եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանի քաղաքացիները ավելի խոցելի են լինելու, քանի որ նրանց բնակավայրերը մոտ են Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծին: ԼՂ հայկական բնակավայրերի մեծամասնությունը երկրի խորքում են գտնվում, եւ զորքերը տեղակայված են նոսր բնակեցված գոտիներում»:





news.am

Просмотров: 483 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: