Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 21 » Եթե Ադրբեջանը չընդունի Մինսկի խմբի սկզբունքները, կընտրվեն այլ ճանապարհներ. Սերժ Սարգսյան
22:35
Եթե Ադրբեջանը չընդունի Մինսկի խմբի սկզբունքները, կընտրվեն այլ ճանապարհներ. Սերժ Սարգսյան
http://www.politlur.com/photo/20091007041133serjSargsyan.jpg

Սերժ Սարգսյանն այսօր Սևանում հանդիպելով «Միասին» շարժման և «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ՝ պատասխանեց նրանց հուզող հարցերին։

Երիտասարդներից մեկին հետաքրքրում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլը։ Նախագահը հիշեցրեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Բանակցությունների սեղանին նոր առաջարկություններ էին, և սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ Ադբեջանը պետք է պատասխաներ՝ ընդունում է այդ առաջարկները, թե ոչ։ «Երբ Ադրբեջանն ասի՝ ընդունում եմ Մինսկի խմբի սկզբունքները, կշարունակվեն բանակցությունները, եթե ոչ՝ ուրեմն այլ ճանապարհներ կընտրվեն։ Այո, բանակցությունները շարունակվում են։ Կան վերջին առաջարկությունները, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգում։ Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը բանակցությունները շարունակելու հնարավորություն է տալիս։ Տեսնենք, թե Ադրբեջանն ինչ է ասում»,- ընդգծեց նա։

Նա հիշեցրեց, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնվի երեք սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում։

ՀՀ նախագահի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է ցանկությունը իրականության տեղ ընդունել, «բայց դա պարապ զբաղմունք է, իսկ մենք չենք ուզում պարապ զբաղմունքով զբաղվել»։ «Մնացածը, ինչ խոսում են այդ երկրի պաշտոնյաները՝ մեծ, թե փոքր, ցանկությունների ոլորտից է։ Ինչ խոսում են բանակցությունների մասին, դա ընդամենը նրանց պատկերացումներն են»,- ասաց Սերժ Սարգսայանը:

Tert.am

Просмотров: 605 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: