Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 31 » Երնեկ թե այս Նոր Տարին.....
13:12
Երնեկ թե այս Նոր Տարին.....
http://ih0.redbubble.net/work.2179866.2.flat,550x550,075,f.-------------------happy-new-year.jpg  Ավարտին մոտեցավ 2010 թվականը:Քաղաքը նորից լցվեց ամանորյա գնումներ կատարող մարդկանցով ու մեքենաներով խցանված փողոցներով:Նորից հեռուստաէկրաններին սկսեցին երեվալ մեկը մյուսից <<բարեգործ>> գործարարներ,որոնք կարծես ամանորին էին սպասում,որպեսզի կտրվեն իրենց գործերից ու սկսեն <<բարեգործություն>> անել:Ինչ տվեց այս տարին մեզ՝ այդպես էլ չհասկացանք,ինչ կորցրինք՝ նույնպես:
Միապաղաղ մի տարի,որի ընթացքում գոնե մեկ հուսադրող երևույթ ի հայտ չեկավ: Դե մենք ել շուտ հուսահատվող ազգ չէնք,ամեն ինչ անցյալում թողած հույսով սպասում էնք եկող տարվան,մտածելով թե՝ <<կարողա էս տարի լավ լինի>>:Ինչևէ,սպասենք ու տեսնենք:
  Սիրելի ժողովուրդ, Հայրունի Պահանջատիրական Համախմբում նախաձեռնությունը սիրով միանում է բոլոր շնորհավորանքներին ու ցանկանում,որ եկող տարին լինի ազգային գիտակցության զարթոնքի տարի,ամեն ՀԱՅ-ի ընտանիքում թող միշտ բարձր մնա ՀԱՅ-ի անկոտրում կամքն ու ոգին:




                                 Երնեկ թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր, ու բարին 
Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս Նոր տարին 
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին 
Փայլեին արտ անդաստան:

Երնեկ թե այս Նոր տարին
Հայ ազգն իմի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին 
Հայու դրոշը կծածաներ:

Երնեկ թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:

Հայեր երբեք չերկմտեք
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք 
Փոքրոգություն մեր սրտեն...
Просмотров: 1084 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: