Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 16.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 9 » Երեւանը Կարմիր Խաչից որեւէ փաստաթուղթ չի ստացել, որ հայ ռազմագերիները հրաժարվում են վերադառնալ Հայաստան
15:45
Երեւանը Կարմիր Խաչից որեւէ փաստաթուղթ չի ստացել, որ հայ ռազմագերիները հրաժարվում են վերադառնալ Հայաստան

Հայաստանի իշխանությունները պաշտոնապես որեւէ փաստաթուղթ չեն ստացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները հրաժարվում են վերադառնալ Հայաստան եւ ցանկանում են մեկնել երրորդ երկիր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի համանուն հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությունը:

«Կարմիր խաչից պաշտոնական ոչ մի ծանուցում առայժմ չկա: Ասեմ, որ միջազգային մարդասիրական իրավունքը, որը հիմնված է Ժնեւյան 4 կոնվենցիաների եւ հարակից արձանագրությունների վրա, նախատեսում է, որ եթե անձը ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր, դա իր իրավունքն է»,- նշել է Կապրիելյանը եւ հավելել. «Եթե նույնիսկ այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ինչին ես խիստ կասկածում են, մենք երաշխավորում ենք, որ այյդ անձանց նկատմամբ Հայաստանում բացասական դրսեւորումներ չեն լինի եւ նրանք կարող են Հայաստանից տեղափոխվել երրորդ երկիր»:

Ըստ Կապրիելյանի՝ բավական տարօրինակ է թվում ադրբեջանական հանձնաժողովի քարտուղարի նման հայտարարությունը վերջին զարգացումների ֆոնին: «Չնայած դրան Հայաստանի իշխանությունները պատրաստ է շարունակել համագործակցությունը ադրբեջանական համապատասխան կառույցների հետ»,- նշել է Կապրեիլյանը: Վերջինս, ի դեպ, չբացառեց, որ ադրբեջանական հանձնաժողովի քարտուղարի հայտարարությունը նպատակ է հետապնդում դադարեցնել ռազմագերիների փոխանակման գործընթացը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ներկայումս Ադրբեջանում են գտնվում 6 հայ ռազմագերի եւ մեկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Ադրբեջանի տարածքում են գտնվում Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները, որոնք անցել են ադրբեջանական սահմանը այս տարվա հունվարին:

Ադրբեջանական գերության մեջ են գտնվում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը, Արթուր Սարգսյանը, Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը:


NEWS.am


Просмотров: 521 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: