Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 8 » Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել
18:33
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել
Դեկտեմբեր 08, 2010 | 18:27 

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել իր աղբյուրներից: Առյժմ հայտնի չէ, թե ինչ է գրված քաղաքապետի դիմումում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գագիկ Բեգլարյանը ծեծի էր ենթարկել  Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը NEWS.am-ին պաշտոնապես հաստատել էր Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ միջադեպի փաստը:

«Հայաստանի նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս»,- նկատել էր Արզումանյանը:

Просмотров: 519 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: