Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 10 » «Երբ փողը դառնում է նպատակ ու արժեք»
23:31
«Երբ փողը դառնում է նպատակ ու արժեք»


Վիշտ ու թախիծ, ցասում ու բողոք, կսկիծ ու մորմոք, հոգու թռիչք, նաեւ
սեր...անսահման սեր ու մաքրություն, ձգտում դեպի բնություն, դեպի
կատարելություն, մարմնի ու հոգու ներդաշնակությունը:


Այսպիսին է Դավիթ Ամալյանի արվեստը: Նա չի ընկնում ձեւի ետեւից,
գերադասում է բովանդակությունը, չի ընդունում «շոու-բիզնես» ասվածն
ընդհանրապես.


«Շոուն դա ձեւն է, բիզնեսը`գումար, երբ ձեւն ու գումարը խառնվում են
իրար, նպատակն ու արժեքը վերանում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում նկատում է
Դավիթ Ամալյանը: Ըստ նրա, այսօր մեզանում խեղված է արժեքային համակարգը,
մեզ արհեստականորեն են զրկել դրանից. «Սա մեր իշխանությունների խնդիրը չի,
սա դրսի մեծ, կառավարող ուժերի գերնպատակն էր, որ Հայաստանը չունենա
այնպիսի մշակույթ, որը իրական անկախություն կբերի Հայաստանին»:


Այսօր մեզանում պակասում է մշակույթը, իսկ մշակույթը միայն արվեստը չի,-
ընդգծում է Դավիթ Ամալյանը, արվեստը մասնագիտություն է, արվեստը մարդն է,
իսկ մշակույթը` մարդու շփման միջոցը. «Մշակույթի դատարկությունը գալիս է
նյութի արժևորումից: Նյութը դարձել է նպատակ ու արժեք»:
Դավիթ Ամալյանը
երգիչներին այսօր բաժանում է երկու խմբի` երգիչներ, որոնք այսքանից հետո
դեռ երգում են, եւ երգիչներ, որ արդեն երգում են:


«Հայտնի անեկդոտի պես, երբ հայրը ստուգում է որդու օրագիրը տեսնում է,
բոլոր առարկաներից 2, եւ միայն երգեցողությունից է 5, ասում է` «ու
այսքանից հետո դու երգո՞ւմ ես», մյուսը «Խոշոր շահում» ֆիլմում, երբ
Գառնիկը գժվում է, կինը եղբորն ասում է`Խաչիկ, արդեն երգում է: Հիմա, էդ
փողոցներում փակցված է` երգը իմ այսինչն է , այնինչն է, իմ զենքն է, դրանք
դեռ այսքանից հետո երգողներն են, ու կան երգողներ, որ արդեն երգում են, չեն
դիմանում երգում են, պրոբլեմ են երգում»:


Քիչ բան կա, որից վախենում է Դավիթ Ամալյանը, վախենում է նրանցից, ովքեր
սուտ ճառերով ուզում են առաջնորդ դառնալ, վախենում է դավաճանությունից:
«Դավաճանությունը
մեր մշակույթի մեջ է,-ասում է Դավիթ Ամալյանն ու հիշում,- 12 տարի առաջ
պետական լուրջ դավաճանություն տեղի ունեցավ մեր երկրում` հոկտեմբերի 27-ը:
Ես կուզեի, որ պետությունը մաքրեր այդ դավաճանությունը, ես չեմ ուզում
հավատալ, որ պետությունը արեց, իրականում բոլորիս է պարզ, որ պետությունը
չարեց, արեցին դրսի ուժերը, ովքեր չէին ուզում հզոր Հայաստան, արդյունքում
ես ցանկացա պետությունը մաքրեր այդ դավաճանությունը, բոլոր նպաստող ուժերը
պատժվեին»:


Դավիթ Ամալյանը սարսափում է պատեհապաշտներից, այն դավաճաններից, որ
քաղաքական կոնյունկտուրայից ելնելով` կարող են արժեքներ փոխել. «Ես
սարսափում եմ էն մարդկանցից, որ իրենց տանը, իրենց հոր նկարի փոխարեն
Վազգենի նկարն էին կախում, էսօր նրանք Վազգենի եղբայրերի ու Վազգենի դեմ
ինչ-որ բաներ են անում: Ես դրանցից եմ վախենում, դրանք շատ վտանգավոր են,
դրանք ոչ ՀՀՇ-են , ոչ ՀՀԿ-են, ոչ դաշնակցական, դրանք ակունք չունեն, դրանք
տեսակ են, ոչ դիմություն են, ոչ ընդդիմություն»:

Դավիթ Ամալյանի
հոգում ծանր հետք է թողել նաեւ մարտի 1-2-ի դեպքերը: Նա ողբերգական դեպքերի
ազդեցությամբ երգ է հեղինակել Եղիշե Չարենցի բառերով.


«Մտմտում էի` ինչ գրեմ, Չարենց բացեցի, ու աչքս ընկավ մի հատված.
«Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ, ինչպես երկիրս ավերակ ու
արնաներկ, այնպես էլ սիրտս անսփոփ... կարծես Չարենցը մարտի 2-ին գրած
լիներ, ու ավելի մեծ ցավ ապրեցի, որ նույն պրոբլեմով դարասկզբին Չարենցն
ապրել է: Դարասկզբի պրոբլեմն այսօր էլ ակտուալ է, ու ցավ եմ ապրում, որ
կարող է մի 100 տարի էլ ակտուալ լինի: Ես երազում եմ ունենալ պետություն,
որը հայրենիքի հետ նույնացած լինի: Ես ուզում եմ, որ պետականության
զգացումը սրտից գա, ոչ թե տրամաբանությունից, որ ֆուտբոլիստը օրհներգը
լսելուց հուզվի, որ հիմնը հիմն լինի»,-ասում է Դավիթ Ամալյանը:


Մի խնջույքից հետո, որին մասնակցում էին տարբեր կարգի մարդիկ, նա գրել է
իր «Հերիք եղավ, Տեր» գործը, որում ասվում է. «Ինքն իրենից գոհ լաչառ
ազգասեր, պատմություն կեղծող դատարկ բանասեր, ես-ին մեծարող սուտ
հայրենասեր, ազգի անունից ինքն իրեն սիրող պոռնիկ պատվասեր, հերիք եղավ,
Տեր, հոգուս հանգիստ բեր»:


Տպավորությունն այնպիսին է, որ մեր օրերում դժվար է ապրել մտածող
մարդուն., սակայն Դավիթ Ամալյանի համար կյանքը շատ հեշտ է, որովհետեւ
սիրում է եւ սիրված է ու գտնվում է իրեն սիրողների շրջապատում. «Ես երջանիկ
մարդ եմ»:


Բայց մյուս առումով` անարդարություններ, բարոյական անկում տեսնելու
իմաստով Դավիթ Ամալյանի համար դժվար է: Նա լուրեր չի նայում. «Ոնց որ
բայղուշների նայես, այսինչ տեղը երկրաշարժ եղավ, այնտեղ մարդ սպանեցին,
Ալիեւն ասաց` հարձակվելու է»: Դավիթ Ամալյանը հատկապես այս թեման ցավոտ է
ընդունում, երբ պատկերացնում է, որ նորից կարող ենք տղաներ կորցնել: Բայց
համոզված է, որ խաղաղությունը երկար է տեւելու:


Նա ողջունեց իր մարտական ընկերներից Սասուն Միքայելյանին եւ նկատեց`
դժվարություններին Աստված ապաշխարանք կտա: Իսկ պատասխանելով մեր հարցին,
թե` եթե վաղը պատերազմ լինի, այսքան անարդարություն տեսած ազատամարտիկները
կկռվե՞ն, Դավիթ Ամալյանը պատասխանեց. «Իհարկե, վիրավորվել
իշխանություններից ու հայրենիքը չպաշտպանել, դա հոգական հիվանդի
մտածելակերպ է, այսինքն, դու ումի՞ց ես նեղանում: Հայրենիքը ուղիղ
համեմատական է մոր հետ, եւ նույնն է, որ շենքի լիազորից նեղանաս, ու մորդ
չպաշտպանես»:


Այսօրվա մտավորականների մասին նա չցանկացավ խոսել. «Մտավորականները Եռաբլուրի տղերքն են»,-ասաց ու եզրափակեց թեման:


Դավիթ Ամալյանի հետ զրույցը տեւեց երկար, նա խոսեց բանակից, մարտական
ընկերներից, երգարվեստից, ու վստահություն հայտնեց, որ մի օր
հեղափոխություն կլինի, գոնե մշակութային: Նոր սերնդի մեջ Ամալյանն այդ
ներուժը տեսնում է:


Դավիթ Ամալյանի 23 երգեր կներկայացվեն մարտի 2-ին եւ 3-ին Արամ
Խաչատրյանի մեծ համերգասրահում կայանալիք նրա մենահամերգի ընթացքում:

a1plus.am

Просмотров: 504 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: