Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 30 » Երևանի քաղաքապետարանի ապօրինի որոշումները մեզ համար այլևս նշանակություն չունեն. Արման Մուսինյան
10:08
Երևանի քաղաքապետարանի ապօրինի որոշումները մեզ համար այլևս նշանակություն չունեն. Արման Մուսինյան
 «Ես մեկ առիթով էլ նշել եմ, որ Երևանի քաղաքապետարանի ապօրինի որոշումները մեզ համար այլևս նշանակություն չունեն»,– Tert.am–ին ասաց Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ մեկնաբանելով Երևանի քաղաքապետարանի կողմից ապրիլին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու Կոնգրեսի մի շարք իրազեկումների մերժումները։Հարցին, թե հնարավո՞ր է այս անգամ էլ ՀԱԿ–ը հանրահավաքի մասնակիցների հետ շարժվի դեպի Ազատության հրապարակ, Մուսինյանը պատասխանեց. «Կոնգրեսն առաջ է տանում իր քաղաքական գիծը և ցանկացած որոշում, որը կընդունի ՀԱԿ–ի ղեկավարությունը, դա էլ կիրականացվի»։Անդրադառնալով Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե չի բացառվում, որ ոստիկանությունն այս անգամ էլ թույլ տա ՀԱԿ–ին մտնել Ազատության հրապարակ, ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակն ասաց. «Ցանկացած իշխանություն, տեսնելով մարդկանց այդ բազմությունը, պետք է ունենա ռեալության զգացում, որ հասկանա, որ նման հոծ բազմության օրինական պահանջների չկատարումը խելամիտ չէ»։ՀԱԿ առաջնորդի մամուլի խոսնակը տեղեկացրեց նաև, որ ներկայում ՀԱԿ–ն ամբողջ թափով պատրաստվում է ապրիլի 8–ին կայանալիք հանրահավաքին։ Մուսինյանի խոսքով՝ ՀԱԿ-ն առաջիկա հանրահավաքին ընդառաջ քարոզչական մեծ աշխատանք է կատարում, տարածում է քարոզչական նյութեր, կատարում է մարզային այցեր, հանդիպում է հասարակական և երիտասարդական տարբեր խմբերի հետ։ՀԱԿ–ի վերջին հանրահավաքը կայացել է մարտի 17–ին Մատենադարանում։ Հանրահավաքի ավարտից հետո հանրահավաքի մասնակիցները շարժվել էին դեպի Ազատության հրապարակ ու ոստիկանության հետ բանակցությունների արդյուքում ստացել հրապարակ մտնելու թույլտվություն։Շաբաթ օրը Tert.am–ի հետ զրույցում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չէր բացառել, որ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքին ժողովրդին կրկին թույլատրվի մտնել Ազատության հրապարակ: «Այս պահին չեմ բացառում, մենք կնայենք իրադրությունն ինչպես կլինի։ Մենք ամեն դեպքում աշխատում ենք կոնֆլիկտային իրավիճակներ չստեղծել, դրա կարիքն էլ չկա»,- ասել էր նա։

 





Tert.am

Просмотров: 491 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
0  
1 Լեւոն Պողոսյան   (30.03.2011 12:26) [ՆՅՈՒԹ]
Ոչինչ, կարեւորը ժողովրդի համախմբվելուն ընտելանալն է

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: