Երևան–Ստամբուլ առևտուրը դադարեցված է. Hurriyet Daily News - 4 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 4 » Երևան–Ստամբուլ առևտուրը դադարեցված է. Hurriyet Daily News
23:27
Երևան–Ստամբուլ առևտուրը դադարեցված է. Hurriyet Daily News
Այն բանից հետո, երբ միջնորդ հանդիսացող հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների Ստամբուլում տեղակայված գրասենյակները երկու անգամ բարձրացրին իրենց ծառայության գները, Երևանի և Ստամբուլի միջև այլևս չի իրականացվում առևտուր։ Այս մասին է գրում թուրքական Hurriyet Daily News պարբերականը։

«Երկու շաբաթ առաջ Երևանի և Ստամբուլի միջև իրականացվող առևտուրն ամբողջությամբ դադարեցվել է։ Իսկ այս ցավոտ իրավիճակի համար պատասխանատվություն է կրում Աքսարայի «Էմնիյեթ» ավտոկայարանում տեղակայված ոլորտում մոնոպոլ դիրքեր ունեցող «Կառլեն կարգո» հայաստանյան բեռնափոխադրող միջնորդ ընկերությունը, որը ապրանքի տեղափոխման 1 կգ-ի դիմաց գանձվող գումարը 4 դոլարից հասցրել է 8-ի»,– գրում է Hurriyet Daily News–ը՝ նշելով, որ բեռնափոխադրող այդ ընկերությունը հրաժարվել է պատասխանել իր ուղղած հարցերին։ Նշվում է, որ խոշոր միջնորդ բեռնափոխադրող են համարվում նաև «Ազատ», «Չինար», «Քայա» ընկերությունները։

Պարբերականը նշում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով անհանգստացած են նաև թուրք առևտրականները, որոնց պնդմամբ՝ իրենք ամբողջությամբ կախված են հայ առևտրականներից։

«Ստեղծված իրավիճակն անդրադառնում է նաև թուրք առևտրականների և տրանսպորտային ընկերությունների վրա։ Մեզ հետ զրույցում վարորդ Ալի Բեյը, ով 18 տարի շարունակ տեղափոխում է հայ ուղևորների, տեղեկացրեց, որ տարվա սկզբից ի վեր «Էմնիյեթ» ավտոկայարանում բացարձակապես դատարկություն է տիրում, որովհետև հայերն այլևս չեն գալիս Ստամբուլ»,– գրում է թուրքական պարբերականը՝ ներկայացնելով վիճակագրական որոշ տվյալներ։

«Ավտոկայարանի ներկայացուցիչների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ անցած տարի առևտուր անելու նպատակով Ստամբուլ է ժամանել 1 միլիոն հայաստանցի։ Շաբաթական մոտ 50 բեռնատարներ Վրաստանով 17 տոննա բեռ են տեղափոխում Հայաստան։ Եվ եթե ստեղծված իրավիճակը մի քանի շաբաթ էլ շարունակվի, 20 թուրքական ուղևորափոխադրող ընկերություններ կանգնելու են սնանկության վտանգի առջև»։

«Եթե չլինեն հայերը, մեր խանութները կփակվեն։ Մեծապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով»,– Hurriyet Daily News–ի հետ զրույցում ասել է թուրք առևտրական Մուստաֆա Քամիլօղլուն։
Նշենք, որ անցած ամիս հայ առևտրականները մաքսատուրքի բարձրացման պատճառաբանությամբ բողոքի ակցիաներ էին կազմակերպել Երևանում։ ՀՀ մաքսային պետական կոմիտեն պաշտոնապես պարզաբանել է, որ մաքսատուրքի բարձրացում չի եղել, պարզապես միջնորդ կազմակերպություններն են բարձրացրել իրենց ծառայության գները։










Tert.am

Просмотров: 320 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Նունե Սարուխանյան   (05.02.2011 11:34)
Չգիտեմ, թե ինչու են փակել այդ սահմանը, ես ոչինչ չեմ հասկանում, բայց այն, որ «Կառլեն կարգո» հայաստանյան բեռնափոխադրող միջնորդ ընկերությունում խայտառակ իրավիճակ է, դա փաստ է:
Վերջերս մեր ամերիկացի ընկերենրից մեկը հայ ֆերմերների համար $700 արժողությամբ ընդհանուր տաք ծածկոցներ, գյուղատնտեսական գործիքներ, մի քանի տուփ սերմեր էր ուղարկել, որի համար DHL փոստային ծառայությանը վճարել էր $500, որ մինչև Նոր տարի 1-2 օրում հասնի Հայաստան`որպես նվեր: Ինձ տեղեկացրին որ այդ բեռները «Կառլեն կարգո»-ում են և ես կարող եմ գնալ ստանալ... Եվ ինչ պարզվեց, որ այդ բարեգործական նպատակով եկած $700 ապրանքի դիմաց մեր կազմակերպությունը $1000-ից ավել ծախս և մոտ մեկ ամիս էլ ժամանակ պիտի ծախսի, որ այդ ապրանքը ստանա:
Պարզ է, որ մենք նման գումարներ չենք ծախսի և մեզ ուղարկված ապրանքը բնականաբար չենք ստանա... Իսկ քանի-քանի անհատներ ու կազմակերպություններ չեն ստանում իրենց համար արտերկրից ուղարկած նվերները և հետաքրքիր է, թե որտեղ են անհայտանում այդ ապրանքները:
Իհարկե, ես որևէ տեղ չդիմեցի, չբողոքեցի… Գիտեմ, որ անիմաստ է... Ուղակի այսուհետ որոշեցի, որ ես և նաև իմ հարազատները, որքան էլ որ անհրաժեշտ լինի, չենք օգտվի «Կառլեն կարգո» բեռնափոխադրումներից և DHL փոստային ծառայությունից: Աստված տա, որ Հայաստնում վերանա մենաշնորհ կոչվածը և ստեղծվի առողջ-մրցակցային դաշտ...
Իհարկե, հայ մարդը սիրում է իր հայրենիքը և երազում, որ մի օր իր երկիրը կդառնա քաղաքակիրթ: Անձամբ ես, թեև հրաշքների չեմ հավատում, բայց մեկ էլ տեսար...
Նունե Սարուխանյան,
Կանաչ արահետ ՀԿ նախագահ

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: