Էդուարդ Շարմազանով. Միջնորդ երկրները հասկացրեցինի Բաքվին, որ այլևս չեն հանդուրժի վերջնագրերի վրա հիմնված քաղաքականությունը - 10 Сентября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 10 » Էդուարդ Շարմազանով. Միջնորդ երկրները հասկացրեցինի Բաքվին, որ այլևս չեն հանդուրժի վերջնագրերի վրա հիմնված քաղաքականությունը
13:29
Էդուարդ Շարմազանով. Միջնորդ երկրները հասկացրեցինի Բաքվին, որ այլևս չեն հանդուրժի վերջնագրերի վրա հիմնված քաղաքականությունը


ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կառուցողական դիրքորոշման և հայ դիվանագիտության ճնշման շնորհիվ ադրբեջանական կողմը հանեց Ղարաբաղի վերաբերյալ իր փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քվեարկությունից: Այդ մասին այսօր PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ըստ Շարմազանովի, դեռ մինչ այդ փաստաթղթի քվեարկության դնելը ՄԱԿ-ի ԳՎ-ում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ հայկական կողմը անպայման պատասխան գործողություններ կձեռնարկի: «Հենց հայ դիվանագիտության պատասխան գործողությունների շնորհիվ ադրբեջանական կողմը ֆիասկո կրեց»,-նշել է նա:

Ինչպես նշել է Շարմազանովը, եթե մինչ օրս Ադրբեջանն իր ապակառուցողական նախաձեռնությունների համար հրապարակային ապտակ չէր ստանում համանախագահ երկրների կողմից, ապա այժմ միջնորդ երկրները հասկացնել տվեցին Բաքվին, որ այլևս չեն հանդուրժի վերջնագրերի վրա հիմնված քաղաքականությունը:

PanARMENIAN.Net

Просмотров: 187 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: