Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 30 » «Էրգենեկոն»-ի գործով ձերբակալված թուրք լրագրողի մոտից ազգությամբ հայերի տվյալներ են հայտնաբերվել
09:51
«Էրգենեկոն»-ի գործով ձերբակալված թուրք լրագրողի մոտից ազգությամբ հայերի տվյալներ են հայտնաբերվել
  Թուրքիայում «Էրգենեկոն»-ի հետաքննության շրջանակներում ձերբակալված Hurriyet-ի լրագրող եւ Օda TV կայքի սեփականատեր Սոներ Յալչընի աշխատասենյակից հայտնաբերված մի փաստաթղթում եղել են  Դիարբեքիր նահանգի Լիջեյի շրջանում գրանցված հայերի անձնագրերի տվյալները:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ`  Oda TV-ի դեմ իրականացրած գործողությունից հետո փետրվարի 17-ին Սոներ Յալչընը պատասխանել է «Էրգենեկոն»-ի գործով դատախազ Զեքերիա Օզի հարցերին:  Դատախազը հարցրել է Յալչընին, թե ինչ նպատակով է նա հավաքել եւ պահել իր մոտ ազգությամբ հայերի տվյալները, որին ի պատասխան, լրագրողը նշել է, թե 1996-ին Բահչեթ Ջանթյուրքի հիշողությունների մասին գիրք է գրել, ում մայրը հայ է եղել, դրա համար էլ հավաքել է այդ տեղեկությունները:

Նշենք, որ թուրքական ոստիկանության կողմից Oda TV-ում  հայտնաբերված փաստաթղթերից մեկում նշված է եղել նաեւ Գյուլի մոր հայկական արմատներ ունենալու մասին լուրերի տարածման անհրաժեշտության  մասին: Այդ ամենը Oda TV-ի գլխավոր խմբագրին էր հանձնարարել «Էրգենեկոն»-ի գործով անցնող մեղադրյալ Յալչըն Քյուչուքը:  Այնուհետ Սոներ Յալչընը սկսել էր հրապարակումներ գրել Գյուլի մոր հայկական արմատների մասին:

Ոստիկանության կողմից ձեռք բերված մեկ այլ փաստաթղթերում հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ազգային հետախուզության  ծառայության (MIT) արտաքին օպերացիաների վարչության պետը տեղեկություններ է հավաքել MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանի, իշխող կուսակցության կրոնական հենք համարվող եւ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլահ Գյուլենի մասին եւ դոսյեյի տեսքով դրան տրամադրել Սոներ Յալչընին:

Հիշեցնենք, որ  «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել:  «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել  Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:




news.am

Просмотров: 522 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: