Էրդողանը վախենում է նույնիսկ չգրված գրքերից. թուրք պատգամավոր - 26 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 26 » Էրդողանը վախենում է նույնիսկ չգրված գրքերից. թուրք պատգամավոր
12:06
Էրդողանը վախենում է նույնիսկ չգրված գրքերից. թուրք պատգամավոր
 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վախենում է նույնիսկ չգրված գրքերից։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթը, հայտարարել է Ձախ ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղար, պատգամավոր Հասան Էրչելեբին՝ մեկնաբանելով օրեր առաջ թուրքական դատարանի՝ Ահմեթ Շըքի հեղինակած դեռևս չտպագրված «Իմամի բանակը» գրքի պատճենները հայտնաբերելու և ոչնչացնելու մասին որոշումը։«Նման բան առաջին անգամ ենք տեսնում, երբ հավաքեն դեռևս չտպագրված գիրքը։ Մարդիկ սարսափած են։ Ամեն պատեհ առիթով վարչապետ Էրդողանը հայտարարում է, թե Թուրքիայում կա մամուլի ազատություն։ Սակայն միևնույն ժամանակ Էրդողանն սկսել է վախենալ դեռևս չգրված և չտպագրված գրքերից»,– հայտարարել է թուրք խորհրդարանականը։Նշենք, որ թուրք իրավապահները Ստամբուլի դատարանի հրահանգով շարունակում են «Էրգենեքոնի» գործով կալանավորված լրագրող Ահմեթ Շըքի դեռևս չհրատարակված «Իմամի բանակը» խորագրով գրքի էլեկտրոնային տարբերակի հայտնաբերմանն ու ոչնչացմանն ուղղված գործողությունը։ Այդ նպատակով խուզարկություններ են անցկացվում հրատարակչատներում և թերթերի խմբագրություններում։ Երեկ խուզարկություն է իրականացվել թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրաթերթի խմբագրությունում, որտեղ հայտնաբերվել և առգրավվել է Ահմեթ Շըքի գրքի էլեկտրոնային տարբերակը։Նշենք նաև, որ Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը պատրաստակամություն է հայտնել տպագրել և բաժանել «Իմամի բանակը» գիրքը։




Tert.am

Просмотров: 159 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: