Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 11 » Էրդողանը պատրաստ է ներողություն խնդրել հայերից. Թուրք գործիչ
12:02
Էրդողանը պատրաստ է ներողություն խնդրել հայերից. Թուրք գործիչ

 




Թուրքիայի Չուքուրովայի համալսարանում կազմակերպվել էր «Հայկական հարցը եւ 1909-ի Ադանայի իրադարձությունները» անունը կրող համաժողով, որի ընթացքում այդպես էլ չխոսվեց Ադանայի հայերի կոտորածի մասին, որը նախանշում էր 1915-ի Ցեղասպանությունը։

Թուրքական Yeni Adana-ի փոխանցմամբ՝ համաժողովին ելույթով հանդես է եկել թուրք հայտնի գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախորդ գումարումների պատգմավոր Ուլուչ Գյուրքանը՝ մեղադրելով Թուրքիայի իշխանություններին՝ հայկական հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերելու համար։ Թուրք գործիչը պնդել է, թե հայկական հարցում Թուրքիան գտնվում է անօրինական եւ ռասիստական հարձակումների թիրախում։

«Լավ, իսկ Թուրքիան այս հարձակումների դեմ ի՞նչ արեց։ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ասած. «Մենք դա չենք ընդունում, եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք, արխիվները բացենք, թող ուսումնասիրեն» արտահայտությունը ուր որ է կդառնա «Եկեք ներողություն խնդրենք, թող այս թեման փակվի գնա» մոտեցում»,-նշել է Ուլուչ Գյուրքանը՝ փորձելով ներկաներին բացատրել թե ինչու հայերի ցեղասպանությունը՝ ցեղասպանություն չէ, իսկ հրեաների Հոլոքոստը՝ ցեղասպանություն է:





news.am

Просмотров: 491 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: