Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 23 » Էրդողանը դարձել է բռնապետ Կադաֆիից ստացած մրցանակի զոհը. թուրքագետ
01:07
Էրդողանը դարձել է բռնապետ Կադաֆիից ստացած մրցանակի զոհը. թուրքագետ

 






 Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկակի ստանդարտներ է կիրառում Արաբական աշխարհում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացները մեկնաբանելիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի պահվածքը` Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

 Նա, որպես Էրդողանի նման պահվածքի պատճառ նշեց Լիբիայում 2010 թվականի նոյեմբերին կազմակերպված «Աֆրիկյան միության համաժողովի» ժամանակ ստացած մրցանակը: Մրցանակը կրում է Լիբիայի նախագահ Քադաֆիի անունը եւ կոչվում է «Քադաֆիի անվան մարդու իրավունքների պաշտպանի մրցանակ»: «Այս մրցանակը, փաստորեն, ամիսներ անց դարձել է պատուհաս Էրդողանի գլխին»,-նկատեց Իսպիրյանը`հավելելով. «Ներկայումս Թուրքիայի վարչապետը, ով իր ելույթներով եւ կոչերով ակտիվ մասնակցում էր արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխական պրոցեսներին (ընդհուպ Երգիպտոսի ԱԳ նախարարը հորդորեց նրան չխառնվել Եգիպտոսի ներքին գործերին), այժմ այլ դիրքորոշում է որդեգրել Լիբիայի հարցում:

 Թեեւ այդ երկրում իշխանությունները զինուժի միջոցով մարդկանց են կոտորում, սակայն Էրդողանը ձայն չի հանում, ինչը հարուցել է թե’ Թուրքիայի ընդդիմության, թե հասարակ քաղաքացիների դժգոհությունը»,-հայտարարեց փորձագետը: Նա նկատեց, որ Էրդողանը Թունիսի եւ Եգիպտոսի դեպքերի ժամանակ կոչ արեց տեղի իշխանություններին անսալ ժողովրդի ձայնին եւ չկառչել աթոռից: «Իսկ այժմ Էրդողանը դարձել է իր իսկ մրցանակի գերին: Նա, խոսելով ժողովրդավարական արժեքներից, մարդու իրավունքներից, մրցանակ է ստացել կլասիկ բռնապետից, եւ հիմա այդ բռնապետը ցույց է տալիս իր ողջ էությունը` կոտորելով Լիբիայի հարյուրավոր քաղաքացիների: Նա կա’մ պետք է վերադարձնի մրցանակը, կա’մ էլ շարունակի լռել»,-նկատեց Իսպիրյանը:

 Նկատենք, որ Թուրքիայի ընդդիմության այն ներկայացուցիչներին (մասնավորապես Քեմալ Քլըչդարօղլուին), ովքեր Էրդողանին կոչ են անում վերադարձնել մրցանակը, նա պատասխանում է` ասելով. «Ինչպե՞ս եք ինձանից նման բան պահանջում, երբ քարտեզի վրա Լիբիայի տեղը չգիտեք»: Ուշագրավ է, որ նա նույն դիրքորոշումն էր որդեգրել ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նկատմամբ, որը նախորդ տարի ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ եւ ամերիկացի պատգամավորներից դժգոհել էր, թե «ինչպե՞ս եք նման բանաձեւ ընդունում, երբ քարտեզի վրա չգիտեք Հայաստանի տեղը»:NEWS.am-ի զրուցակցի կարծիքով` Թուրքիայի վարչապետի` Քադաֆիի տված մրցանակը չվերադարձնելու փաստը վնասում է Թուրքիայի` ժողովրդավար երկիր լինելու իմիջին, ինչի մասին է ահազանգում նաեւ այդ երկրի ընդդիմությունը: 

Ուշագրավ է, որ Էրդողանի աշխատակազմից հայտնել են, թե մրցանակը վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող: Ավելին Թուրքիայի վարչապետը օրերս իշխող` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, ինչպես նաեւ այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողով է անցկացրել եւ կոչ արել իր կողմնակիցներին զգուշություն ցուցաբերել Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություններ անելիս: Նա հիշեցրել է, որ Լիբիայում են գտնվում 25-30 հազար թուրքեր, մոտ 200 թուրքական կազմակերպություններ, որոնք այդ երկրում գործունեություն են ծավալում: 

Հեղինե Մանուկյան

Просмотров: 468 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: