Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 25.7.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 2 » Դոնի Ռոստովում իր աշխատանքն է սկսել «Ապագա» հայկական հասարակական կազմակերպությունը
15:17
Դոնի Ռոստովում իր աշխատանքն է սկսել «Ապագա» հայկական հասարակական կազմակերպությունը

 Այս տարվա հունիս ամսից Դոնի Ռոստով քաղաքում իր գործունեությունն է սկսել նոր հայկական հասարակական կազմակերպություն` Դոնի Ռոստովի «Ապագա» քաղաքային ազգային-մշակութային ինքնավարությունը: «Ազգային-մշակութային ինքնավարության մասին» 1996թ. մայիսի 22-ի ՌԴ Դաշնային օրենքի համաձայն, դա ազգային-մշակութային ինքնորոշման ձև է, որն իրենից ներկայացնում է իրենց որոշակի էթնիկական միավորման դասող և ՌԴ քաղաքացիների հասարակական միավորում` կամավոր ինքնակազմակերպման հիման վրա, որի նպատակը ինքնուրույնության, լեզվի, կրթության ու ազգային մշակույթի պահպանումն ու զարգացումն է:

Ինչպես ասվում է miasin.ru կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, «Ապագա»-ն երիտասարդ, էներգիայով ու կյանքով լի կազմակերպություն է, որը ձգտում է դեպի հետաքրքիր, հոգևոր առումով հարուստ ապագա: «Ապագա» անվանումը պատահաբար չի ընտրվել, այն հստակ արտահայտում է կազմակերպության փիլիսոփայությունը, գոյության իմաստն ու առաքելությունը:

«Ապագա»-յի նպատակները`

1. Դոնի Ռոստովում հայ ժողովրդի ազգային մշակույթի պահպանություն և ապագայում դրա զարգացման համար պայմանների ստեղծում 2. Պատմական հայրենիքի (Հայաստան և Արցախ) հետ կապերի ամրապնդում 3. Երիտասարդության շրջանում հանդուրժողականության զարգացման խթանում 4. Հայ Առաքելական եկեղեցու հետ Դոնի Ռոստովի հայերի հոգևոր կապի վերականգնում 5. Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության ամրապնդման խթանում բոլոր կողմերից 6. Դոնի հայ երիտասարդության հոգևոր և մտավոր ներուժի զարգացման օժանդակում 7. Աջակցություն Ռոստովի բոլոր ազգությունների քաղաքացիներին հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը հասու դարձնելու հարցում 8. Հայ սփյուռքի հետ կապերի ամրապնդմանն ուղղված նախագծերի օժանդակում 9. Դոնի Ռոստովում հայերեն լեզվով կրթության վերստեղծում և զարգացում

                                          PanARMENIAN.Net

Просмотров: 1145 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: