Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 28 » Դիպուկահարները կհեռացվե՞ն շփման գծից
11:19
Դիպուկահարները կհեռացվե՞ն շփման գծից
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունը, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելը նշանակալիորեն կամրապնդի հակամարտող կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը, ասել է, թե դա չի նպաստի հակամարտության կարգավորմանը:
Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու նախաձեռնությամբ՝ գտնելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը և երկուստեք նվազեցնել կորուստները: Հիշեցնենք, որ նույն առաջարկով հանդես են եկել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
Տարօրինակ է, որ մշտապես հայկական կողմին հրադադարը խախտելու, դիվերսիոն գործողություններ իրականացնելու կեղծ մեղադրանքներ ներկայացնելուն զուգահեռ, ադրբեջանական կողմը չի ցանկանում արձագանքել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու նախաձեռնությանը: 
Ինչ վերաբերում է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին Սաբիրօղլուի հնչեցրած հերթական ապատեղեկատվությանը, ապա կրկին շեշտում ենք, որ հայկական կողմը խստորեն հետևում է շփման գծում հրադադարի պահպանմանը, ինչը չի կարելի ասել ԱՀ զինված ուժերի մասին: Ասվածի վառ ապացույցն է վերջին ամիսներին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հայկական տարածք ներթափանցելու անհաջող փորձերը, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից ս.թ. սեպտեմբերի 17-ին զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը: 
Այս միջադեպերի կապակցությամբ հայտարարություններով հանդես են եկել ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԵՄ ներկայացուցիչներ՝ նշելով, որ ուժի հետագա կիրառումը միայն բարդացնում է իրավիճակը և կարող է հանգեցնել տառապանքների, ավերածությունների և հակամարտության ու թնամանքի շարունակության: 
Իրականությանը չի համապատասխանում նաև ԱՀ ՊՆ մամուլի խոսնակի պնդումը հայկական կողմից ադրբեջանական քաղաքացիական բնակչության գնդակոծության մասին:
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ՀՀ զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համարժեք գործողությունների են դիմում միմիայն ի պատասխան հակառակորդի ոտնձգությունների: 


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Просмотров: 411 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: