Դինքի այրին երբեմնի մեծ հայկական տոհմի միակ անդամն է Թուրքիայում - 16 Января 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 16 » Դինքի այրին երբեմնի մեծ հայկական տոհմի միակ անդամն է Թուրքիայում
11:42
Դինքի այրին երբեմնի մեծ հայկական տոհմի միակ անդամն է Թուրքիայում
Hurriyet Daily News հանդեսն իր հոդվածներից մեկում անդրադարձ է կատարում Թուրքիայում երբեմնի ամենախոշոր հայկական տոհմերից մեկի՝ Վարդանների տոհմի պատմությանը։


Պարզվում է, որ Արևմտյան Հայաստանի երբեմնի ամենախոշոր այդ տոհմը Թուրքիայում այժմ ընդամենը մեկ անդամ ունի՝  Ռաքելը, հայտնի լրագրող և «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի կինը։

Վարդանների տոհմի ներկայացուցիչները, այդ թվում Ռաքելի հայրը՝ Սիամանթո աղան, ապրել են Թուրքիայի այժմյան Շըրնաք նահանգում, որտեղից էլ այնուհետ գաղթել են Մարսել։

1960-ական թվականների հայոց պատրիարք Շնորք Գալստյանի նախաձեռնությամբ Վարդանների տոհմի անդամները խումբ առ խումբ Ստամբուլ են տեղափոխվել, սակայն 1980-ականներին նրանցից շատերը շարունակել են իրենց «ճամփորդությունը» դեպի Ֆրանսիա և Բելգիա։

Տոհմի ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն՝ Բելգիայում և Մարսելում այժմ ապրում է տոհմի 1200 ներկայցուցիչ։
Տոհմի ավագ անդամներից մեկը՝ 63-ամյա Ֆիդել Պարգև Յալըչը, որը Ռաքել Դինքի հորեղբորորդին է, Hurriyet Daily News & Economic Review–ին վերջերս պատմել է, որ իրենց տոհմը 100 տարի ապրել է Շըրնաքում, սակայն 1915թ. ցեղասպանությունից հետո նրանք կորցրել են կապը աշխարհի հետ։ 

«Մենք կարծում էինք, թե մենք աշխարհում մնացած միակ հայերն ենք,– ասում է Պարգև Յալըչը,– մենք մի քանի հարյուր հոգի էինք, այդ իսկ պատճառով, չնայած քրիստոնեությունը թույլ չի տալիս, մենք իրար մեջ էինք ամուսնանում, որ պահպանենք մեր ինքնությունը»։ 

Սակայն Ռաքելն ամուսնացել է տոհմից դուրս՝ ընտրելով Հրանտ Դինքին։

Տոհմի անդամները մինչև այժմ կարող էին ամուսնանալ միայն այլ առաքելական հայերի հետ։

1915–1968թթ. նրանք ապրել են արտաքին աշխարհից մեկուսացած, իսկ երբ իմացել են, որ Թուրքիայում ցեղասպանությունից հետո այլ հայեր էլ են ապրում, սկսել են արտասվել։

«Օրհան Բաքիրը, որը հայի և սիրիացու զավակ էր, բայց ոչ տոհմի անդամ, մեկնեց Ստամբուլ զինվորական ծառայության։ Այնտեղ նա գտավ այլ հայերի և կապ հաստատեց հայոց պատրիարքարանի հետ»,- պատմում է Պարգևը։

Ռաքելի մեկ այլ ազգական՝ Սամվել Յագիրը, պատմում է, թե ինչպես տոհմը սկսեց տեղափոխվել։ 

«Հենց որ մենք կապ հաստատեցինք պատրիարքարանի հետ, նրանք ցանկացան, որ երեխաները տեղափոխվեն Ստամբուլ՝ կրթություն ստանալու համար։ Ես Ստամբուլ գնացի առաջին խմբի կազմում, Ռաքելը՝ երկրոդ խմբի հետ»,– ասում է Սամվելը։ 
Այնուհետև, մինչև 1977թ., ամբողջ տոհմը տեղափոխվեց Ստամբուլ և հաստատվեց Շիշլի թաղամասում, որտեղ գոյություն ուներ ստվար հայ բնակչություն։

Հետագայում տոհմի երիտասարդ անդամներից մեկը, որը մասնակցել էր Թուրքիայում 1980թ. հեղափոխության հանգեցրած բախումներին, փախավ Ֆրանսիա։ Դրանից հետո տոհմի մյուս անդամները նույնպես որոշում կայացրին հետևել նրան։
Այժմ տոհմի երիտասարդ անդամները Ֆրանսիայում ակտիվ գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում՝ քաղականությունից մինչ առևտուր։

Յագիրի խոսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ իրենք տարբեր դժվարությունների են հանդիպել Ֆրանսիայում և Բելգիայում, այդուհանդերձ իրենց սրտերը միշտ Հայաստանի հետ են եղել։

«Հնարավոր է, որ մի օր մենք որոշենք տեղափոխվել Հայաստան, ով գիտի...»,– նշել է Յագիրը։

Ռաքելի 37-ամյա հորեղբորորդին՝ Կարո Յալըչը, տոհմի միակ անդամն է, որ ակտիվ ներգրավված է Ֆրանսիայի քաղականության մեջ և այժմ Ֆրանսիայում քաղաքային խորհրդի անդամ է։

Կարոն 2007թ. Հրանտ Դինքի մահից հետո Ֆրանսիայում նախաձեռնել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված Դինքի հիշատակին Այդ թվում՝ նրա ջանքերի շնորհիվ Մարսելի փողոցներից մեկը վերանվանվել է Դինքի անունով։
 

\




Tert.am

Просмотров: 204 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: