Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 28 » Դավութօղլուն պարզաբանում է խնդրել Իրանից Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար
11:53
Դավութօղլուն պարզաբանում է խնդրել Իրանից Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավուօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է օրերս Իրանի փոխնախագահի` Հայոց ցեղասպանության մասին հնչեցրած հայտարարությանը: Այս մասին հայտնում է թուրքական «Թյումգազեթելեր» (Tumgazeteler) լրատվական կայքը, լրագրողի այն հարցին, թե Թուրքիայի արտգործնախարարությունն ինչպես է արձագանքել հիշյալ հայտարարությանը, Դավութօղլուն պատասխանել է, որ ինքը Թեհրանի թուրքական դեսպանատան միջոցով պարզաբանում է խնդրել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից: 

Իրանում թուրք դիվանագետներին տեղեկացրել են, որ այդ հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել: 

Թուրքական TRT-ի տեղեկացմամբ էլ` Անկարայում իրանական դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, թյուրըմբռնում է եղել ու սխալ մեկնաբանվել Իրանի փոխնախագահի խոսքը:

Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, օրերս Իրանի փոխնախագահ Համիդ Բաղհաեյը կոնֆերանսի ժամանակ, խոսելով առաջին համաշխարհային պատերազմի մասին, ասել էր, որ Օսմանյան կայսրությունում հայերը ցեղասպանության են ենթարկվել:

Աղբյուր` Panorama.am

Просмотров: 501 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: