Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 25 » Ձեր տեղը երևում է խորհրդարանում. Հովիկ Աբրահամյանը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
17:36
Ձեր տեղը երևում է խորհրդարանում. Հովիկ Աբրահամյանը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
 Քիչ առաջ Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ «Ձեր տեղը երևում է խորհրդարանում, և ես հորդորում եմ Ձեզ վերադառնալ խորհրդարան»,- ասաց ԱԺ նախագահը։«Շատ հաճելի էր ձեզ հետ հանդիպել Ազատության հրապարակում»,- խորհրդարանի նախագահին պատասխանեց Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ գուցե ինքը կարողանա ընդունել հացադուլը դադարեցնելու մասին ԱԺ նախագահի հորդորները։ Հովիկ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ասաց, որ խորհրդարանն ավելի լավ ամբիոն է խնդիրները բարձրացնելու և քննարկելու համար։ Աբրահամյանը նշեց նաև, որ այս քառօրյայում, օրինակ, քննարկվել է «շատ կարևոր» Ընտրական օրենսգրքի նախագիծը, և լավ կլիներ, որ ընդդիմադիր «Ժառանգությունը» իր առաջարկությունները հնչեցներ այդ նախագծի վերաբերյալ։Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց այցի համար։ Աբրահամյանի հեռանալուց հետո, սակայն, նա լրագրողներին ասաց, որ դժվար թե ԱԺ նախագահի հորդորներից հետո մտափոխվի. «Ազատության ծոմը շարունակվում է Ազատության հրապարակում»։Մինչ ԱԺ նախագահի այցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեցին կոալիցիոն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչ պատգամավորները՝ հորդորելով Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը։ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը և Նաիրա Զոհրաբյանը Հովհաննիսյանին փոխանցեցին հացադուլը դադարեցնելու մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հորդորը։




Tert.am

Просмотров: 429 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: