Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 7 » Բյուրականի աստղադիտարանը շուտով սեփական ավտոմատ դիտակը կունենա
20:07
Բյուրականի աստղադիտարանը շուտով սեփական ավտոմատ դիտակը կունենա
 Շուտով Բյուրականի աստղադիտարանը իր սեփական ավտոմատ դիտակը կունենա։ Այս մասին NEWS.am ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆալուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վազգեն Գաբրիելյանը, ով Բյուրականի աստղադիտարանում որպես ինժեներ է աշխատում։ Նրա  խոսքով՝ դիտակների ավտոմատացման ծրագիրը հնարավորություն կտա լիարժեք դիտումներ կատարել ավտոմատ ռեժիմում:

«Դիտակների ավտոմատացման դեպքում՝ դիտակը ավտոմատ կշարժվի եւ կկատարի իր առաջադրանքը՝ աստղ գտնել, հետեւել դրան եւ այլն»,-ասաց Վ. Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ նմանատիպ առաջին՝  1 մետրանոց Շմիդտի դիտակի ծրագիրը գտնվում է ավարտման փուլում։ Այն ավարտելուց հետո երիտասարդները նախատեսում են այլ դիտակներ եւս ավտոմատ աշխատեցնել։

Նշենք, որ Բյուրականի աստղադիտարանը Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի անդամ է: Վիրտուալ աստղադիտարանն իր մեջ պահում է նախկինում ստացված երկնքի բոլոր պատկերները եւ հնարավորություն է տալիս ավելի բազմակողմանի ուսումնասիրություններ կատարել:

Երբ 1 մետրանոց Շմիդտի դիտական աշխատի ու արդյունքներ ստանա՝ հնարավորություն կստեղծվի տվյալները մուտքագրել Հայկական վիրտուալ աստղադիտարան, որտեղ ներկայումս արդեն իսկ կուտակված են Բյուրականի աստղադիտարանի բոլոր նախկին դիտումները։

Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը NEWS.am ինովացիայի թղթակցին ասաց, որ դիտակի արդյունավետ աշխատանքի համար դեռեւս անհրաժեշտ կլինի ձեռք բերել ժամանակակից լուսաընդունիչ, որի արժեքը գնահատվում է 100-120 հազ. դոլար։

«Այդ գումարը համարժեք է Բյուրականի աստղադիտարանի մեկ տարվա բյուջեին»,-ասաց Ա. Միքայելյանը:


NEWS.am

Просмотров: 584 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: