Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 2 » Բաքուն Մոսկվայից C-300 համակարգեր է գնում Իրանի՞ց պաշտպանվելու համար
15:02
Բաքուն Մոսկվայից C-300 համակարգեր է գնում Իրանի՞ց պաշտպանվելու համար
Օրեր առաջ ռուսական, ինչպես նաև ադրբեջանական մամուլում սկսեցին շրջանառվել Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության C-300 ПМУ-2 «Фаворит» զենիթահրթիռային համակարգի 2 դիվիզիոնի հնարավոր վաճառքի մասին լուրեր: Սակայն դրանք հենց նույն օրը հերքվեցին Рособоронэкспорт-ի կողմից: Այսօր այդ թեմայով հոդված է հրապարակել ռուսական «Նեզավիսիմայա գազետան»` նշելով, որ Մոսկվան պատրաստ է Բաքվին վաճառել C-300 հակահրթիռային համակարգեր:«Ռուսաստանն սկսում է նոր առավել ակտիվ քաղաքականություն իր հարավակովկասյան գործընկերոջ` Ադրբեջանի նկատմամբ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աղբյուրը հաստատել է, որ Մոսկվան իրոք պատրաստ է Բաքվին վաճառել հակաօդային պաշտպանության C-300 ПМУ-2 «Фаворит» զենիթահրթիռային համակարգի 2 դիվիզիոն»,- գրում է ռուսական պարբերականը` ներկայացնելով հետևյալ հետաքրքիր տեղեկությունը.«Ռուսական պաշտպանական գերատեսչության աղբյուրի համաձայն` արդեն մի քանի տարի է, ինչ Տվերում գտնվող Օդատիեզերական պաշտպանության ակադեմիայում ուսանում են ադրբեջանցի կուրսանտներ, որոնք հմտություններ են ձեռք բերում նաև զենիթահրթիռային C-300 համակարգի կիրառման գործում: Աղբյուրը նշում է, որ Рособоронэкспорт-ը շատ ճիշտ արեց` հերքելով օրեր առաջ մամուլում շրջանառվող Բաքվին C-300 վաճառելու մասին տեղեկությունը»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»` մեջբերելով նաև Բաքվում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Թեյմուր Աբդուլաևի հայտարարությունները, որոնք ոչ հերքում, ոչ էլ հաստատում են այդ տեղեկությունը։«Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը, որը ժամանակին գլխավորել է ռուսական զորախումբը Անդրկովկասում, նշում է, որ ֆորմալ տեսանկյունից որևէ խնդիր չկա Բաքվին C-300 համակարգեր վաճառելու հարցում: Սակայն հարց է ծագում, թե Ադրբեջանի ինչի՞ն են պետք այդ համալիրները: Եվ երկրորդ` արդյո՞ք Ռուսաստանի շահերից է բխում հզորացնել պաշտպանական կապերը Ադրբեջանի հետ, որը, ինչպես հայտնի է, հակամարտության մեջ է գտնվում Մոսկվայի` հավաքական պաշտպանության գծով դաշնակից Հայաստանի հետ:««Фаворит»-ը նախատեսված է հնարավոր օդա-տիեզերական հարձակման դեպքում խոշոր ռազմավարական և արդյունաբերական օբյեկտների պաշտպանության համար: Այդ պատճառով ռուսական համալիրները կտեղակայվեն Ապշերոնի թերակղզում և ամենայն հավանականությամբ կպաշտպանեն Բաքու քաղաքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի նավթալցային տերմինալները»,- նշում է Յուրի Նետկաչևը` ավելացնելով, որ C-300-ի գնումը միայն մասնակիորեն է կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման հետ:«Միևնույն ժամանակ Երևանը չունի հարձակման այնպիսի միջոցներ, որոնց դեմ գործում է С-300 ПМУ-ն: Նշանակում է` վտանգ է սպառնում մեկ այլ կողմից: Գեներալի կարծիքով` մոտ ապագայում Միացյալ Նահանգները կամ Իսրայելը կետային հարվածներ են հասցնելու Իրանի միջուկային օբյեկտներին: Ի պատասխան դրան` Թեհրանը փորձելու է կաթվածահար անել նավթի մատակարարումը Միացյալ Նահանգներ և այլ երկրներ»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»` մեջբերելով գեներալ Նետկաչևի խոսքերը.«Իրանի հարձակումներին կարող են ենթարկվել նավթահորերն ու այլ էներգետիկ օբյեկտները Պարսից ծոցում և Կասպից ծովում: Եվ հենց այդ պատճառով է, որ Բաքուն Ռուսաստանից գնում է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր»:Իսկ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ հակաօդային պաշտպանության համակարգերով Ադրբեջանին զինելը չի կարող ազդել «տարածաշրջանային ուժերի հավասարակշռության վրա»:Սակայն բոլորովին այլ կարծիքի է կովկասագետ, պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պոպովը: Նրա կարծիքով` Ադրբեջանի ռազմական ուժի ամրապնդմանն ուղղված ցանկացած քայլ վտանգավոր է և ամենայն հավանականությամբ կհանգեցնի ռազմական գործողությունների` ընդդեմ Հայաստանի:«Այդ դեպքում Ռուսաստանը կհայտնվի շատ ծանր իրավիճակում, քանի որ Հայաստանը նրա դաշնակիցն է»,- նշում է Պոպովը:Փորձագետը հարցին մոտենում է նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից: Նրա կարծիքով` Լեռնային Ղարաբաղում և Իրանում ռազմական գործողությունների դեպքում սաստիկ կբարձրանա նավթի գինը, հնարավոր է նաև դեֆիցիտ լինի: Այդ դեպքում Մոսկվան համաշխարհային մատակարարողների շրջանում կդառնա առաջատար, Եվրասիական մայրցամաք ածխաջրածնի գրեթե մոնոպոլ մատակարարը: Սակայն, ըստ փորձագետի, այդ վիճակը երկար չի կարող տևել:«Միացյալ Նահանգների դիրքերի ամրապնդումը Պարսից ծոցում և Կասպից ծովում կսպառնան Ռուսաստանի շահերին: Իսկ ամերիկացիների և ՆԱՏՕ-ի ուժերի՝ որպես խաղաղապահների մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությունում էլ ավելի կթուլացնի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում»,- նշում է Վլադիմիր Պոպովը:

Tert.am

Просмотров: 514 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: