Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 28 » Բաքուն Հայաստանին ներքաշեց հակամարտության մեջ. Բակո Սահակյան
16:25
Բաքուն Հայաստանին ներքաշեց հակամարտության մեջ. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել ուկրաինական Сегодня թերթին։ Ի պատասխան լրագրողի այն դիտարկման, թե կարծիք կա, որ ԼՂ գլխավոր նպատակը Հայաստանի հետ միավորվելն է, Բակո Սակասյանն ասել է.

«Օրակարգում միջազգային հանրության կողմից մեր հանրապետության անկախության վերջնական ճանաչումն է։ Հայաստանին միանալու հարց չկա։ Սա հակամարտություն չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս հակամարտությունը սկսվել է Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, իսկ Բաքվին հաջողվեց դրանում ներքաշել Հայաստանին։ Հայաստանը դեռ չի ճանաչում ԼՂ-ն՝ դրանով ցույց տալով իր պատասխանատվության մակարդակը. նրանք չեն ցանկանում խանգարել բանակցային գործընթացին»։

Այն հարցին, թե կա՞ արդյոք հնարավորություն, որ դուք Ադրբեջանի նախագահի հետ նստեք բանակցային սեղանի շուրջ, Արցախի նախագահը պատասխանել է. «Մեր կողմից նման առաջարկ եղել է։ Ես ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկեցի կազմակերպել իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ։ Բայց նրանք դեռ ի վիճակի չեն ապահովելու նման ձևաչափ Բաքվի ապակառուցողական մոտեցման պատճառով։ Այնտեղ ասում են. «Չկա նման պետություն։ Դա Ադրբեջանի մասն է, և մենք կարող ենք բանակցել միայն ԼՂ հայկական համայնքի հետ»։ Մենք տասնյակ անգամ տարբեր առաջարկներով ենք հանդես եկել, մասնավորապես, դիպուկահարներին հեռացնելու։ Բայց մեր բոլոր նախաձեռնությունները հիստերիայով են ընդունվում։ Ընդհանուր առմամբ, պահպանվում է լարվածության միջին մակարդակը՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա։ «Բայց մենք պետք է հնարավորություն ունենանք խոսել այդ փոխզիջումների մասին, իսկ բանակցային գործընթացն ընթանում է առանց Ղարաբաղի մասնակցության։ ԼՂ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող այդ փոխզիջումները լինել։

«Ասում են՝ ՌԴ-ն զինում է Ադրբեջանին...» լրագրողի դիտարկումից հետո Բակո Սահակյանը նշել է. «Մենք հավաստի տվյալներ չունենք, որ Ռուսաստանը պատրաստվում է Բաքվին զենք վաճառել։ Ռուսաստանի շնորհիվ է ձեռք բերվել այս խաղաղությունը, թեկուզև հարաբերական խաղաղությունը։ Այդ երկիրը տարածաշրջանում որոշակի ազդեցություն ունի, և մենք խիստ շահագրգռված ենք վերջնական խաղաղության հասնելու գործում Ռուսաստանի մասնակցությամբ։ Իսկ Մոսկվան խիստ շահագրգռված է ամբողջ Կովկասում խաղաղության հասնելու գործում։

«Ուկրաինայից ի՞նչ օգնություն է հարկավոր» հարցին Արցախի նախագահը պատասխանել է. «Ուկրաինան Ղարաբաղի համար բարեկամական երկիր է։ Ցավոք, մենք Ուկրաինայի հետ ընդհանուր առմամբ կապեր չունենք։ Մենք կցանկանայինք հաստատել տնտեսական, մշակութային, կրթական համագործակցություն։ Մենք պաշտոնական հարաբերություններ չունենք ոչ ԱՄՆ-ի, ոչ ՌԴ-ի, ոչ ԵՄ-ի հետ։ Ես անձամբ ծանոթ չեմ ոչ Մեդվեդևի, ոչ Յանուկովիչի հետ»։

















Tert.am

Просмотров: 460 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: