Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 15 » Բանակում հաճախակիացած միջադեպերի պատճառը նեխած համակարգն է. Սարդարապատ
15:34
Բանակում հաճախակիացած միջադեպերի պատճառը նեխած համակարգն է. Սարդարապատ
Հայկական բանակում 10 օրը մեկ, շաբաթը մեկ խնդիրներ են առաջանում։ «Սարդարապատ» շարժման անդամ Հայկ Բալանյանը ենթադրում է, որ դրա պատճառը «նեխած համակարգն է»։

«Եթե մեքենան ժանգոտել է, փլվում է, ապա պետք է 20 կիլոմետր ժամ քշես, որ չփլվի։ Եվ հանկարծ զգում են պատերազմի հոտը, վտանգը մեծացել է, փորձում են այդ մեքենան 20–ի տակ չքշել, այլ, ասենք, 60–ի տակ», – այսօրվա ասուլիսին ասաց նա՝ նշելով, որ այս պարագայում մեքենան չի դիմանա։

Այսինքն, ըստ բանախոսի, «վերևից ներքև իջնող ճնշումը՝ կարգի եկեք ասածը, առանց համակարգային բարեփոխումների արդյունք չի տա»։

«Այդ համակարգը, որը ստեղծված է Հայաստանում, և ստեղծված է Սերժ Սարգսյանի կողմից, ուղղակի չի կարողանում արդյունավետ աշխատել», – հավելեց նա։

Միաժամանակ, Բալանյանը նշեց, որ այդ համակարգը նախատեսված է այլ բաների համար՝ «փող առնել, արձակուրդ, բանակից ազատել, լավ տեղեր, բենզին վաճառել, փող, լավա լինելու և այլն»։

Բանախոսի խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վճարում է Սերժ Սարգսյանի քաղաքականության համար, որը նա իրականացնում էր պաշտպանության նախարար եղած ժամանակ։

«Համակարգն այլ բաների համար նախատեսված չէ, այդ պատճառով, երբ սկսում ես ճնշում գործադրել, այն ճաքում է», – ասաց նա։
Բալանյանն անդրադարձավ նաև վերջերս YouТube–ում տարածված տխրահռչակ տեսաերիզին, որում երևում է, թե ինչպես է հայկական բանակի սպան նվաստացնում զինծառայողներին: «Կարևոր չէ՝ դա իրական տեսանյութ է, թե, ասենք, ադրբեջանցիների կողմից սարքած, ինձ դա բացարձակապես չի հետաքրքրում, որովհետև ես ուզում եմ գնահատական տալ մեր ռազմական ղեկա
վարության արձագանքին», – ասաց նա։

Նրա խոսքով՝ «նորմալ» երկրում տեղի կունենար հետևյալը. ռազմական ղեկավարությունը կապահովեր այդ տեսարանը նկարահանող անձի գաղտնիությունը, անգամ դրամական պարգև կհատկացներ, իսկ հետո կհարուցեր քրեական գործ։ «Աննորմալ իշխանության, այսինքն՝ մեր իշխանության ռեակցիան հետևյալն է. բանակը ուզում են արատավորել, պետք չէ դա տարածել», – պարզաբանեց նա։

Tert.am

Просмотров: 876 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: