Աշխարհում ամենահին գինեգործարանը Արենիում է - 12 Января 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 12 » Աշխարհում ամենահին գինեգործարանը Արենիում է
04:03
Աշխարհում ամենահին գինեգործարանը Արենիում է


Գիտնականների միջազգային խումբը Հայաստանում հայտնաբերել է աշխարհում ամենահին գինեգործարանը: Ըստ մասնագետների` գինեգործարանը 6,1 հազար տարեկան է: Պեղումները կատարվել են Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մերձակայքում գտնվող քարանձավներում: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը:

Քարանձավներում հնագետները հայտնաբերել են խաղող ճմլելու համար նախատեսված հարթակի վրա տեղակայված 50-55 լիտր տարողությամբ գուռի բեկորներ: Նշված վայրում գտնվել են նաև խաղողի կտեր, տերևներ ու խաղողի մզվածք: Խեցեբեկորի հետազոտության արդյունքում Հայաստանի, Միացյալ Նահանգների ու Իռլանդիայի հետազոտողները հայտնաբերել են մալդիվինի պիգմենտ, որը խաղողին ու գինուն պարգևում է ալ կարմիր գույն: Հնում վարպետ գինեգործները գինի պատրաստելու նպատակով օգտագործել են խաղողի տեղական սորտերը, որոնք ներկայում էլ տեղի խաղողագործները մշակում են գինի ստանալու համար:

«Ամենայն հավանականությամբ, պղնձի դարում այս քարանձավային համակարգն օգտագործվել է որպես գերեզմանատեղի ու ծիսատեղի: Եվ գինու պատրաստումը կարող է կապված լինել ծիսակարգերի հետ»,- ասել է Կալիֆոռնիայի համալսարանի Կոստենի հնագիտական ինստիտուտի հետազոտող, հետազոտական խմբի ղեկավարներից Գրիգորի Արեշյանը:

Մինչ Արենիի քարայրների հետազոտումը, ենթադրվում էր, որ աշխարհում ամենահին գինեգործական մամլիչը (5 հազար տարեկան) Կրետե կղզում է: Իրանի Զագրոս լեռներում հայտնաբերված գինու ամենահին մնացուկները շուրջ 7,4 հազար տարեկան են: 2006թ. կատարված գենետիկ հետազոտությունների համաձայն, որոնց ընթացքում հետազոտվել էր խաղողի 110 ժամանակակից տեսակ, խաղողի հայրենիք էր ընդունված համարել Վրաստանը:

Արենիի քարանձավային համակարգն առաջին անգամ հետազոտվել է Խորհրդային Հայաստանի տարիներին ռազմաբազաներ տեղակայելու նպատակով: 2007թ., երբ հետազոտողների խումբը վերոնշյալ քարանձավներում հայտնաբերեց 39 աճյուն, նոր թափ առավ քարայրների ուսումնասիրությունը: Այստեղ է հայտնաբերվել նաև աշխարհում առաջին կաշվե տրեխը, որը 5,5 հազար տարեկան է:

Արենիի ուսումնասիրությունը հովանավորել էր National Geographic ամսագիրը: Հետազոտության արդյունքները հրապարակվելու են Journal of Archaeological Science պարբերականում:





Tert.am

Просмотров: 187 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: