20:34 Աշխարհի ամենահզոր ատոմային ավիակիրը մոտեցել է Թուրքիայի ափերին | |
Ամերիկյան ռազմածովային ուժերի հսկա ատոմային ավիակիր USS Enterprıse-ը փետրվարի 8-ի առավոտյան մոտեցել է Թուրքիայի ափերին եւ խարիսխ գցել Մարմարիսում։ Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ ամերիկյան ավիրակիրը Մարմարիսի ափին է մոտեցել թուրքական ափամերձ անվտանգության նավերի ուղեկցությամբ եւ նախատեսում է Մարմարիսում խարսխված մնալ մոտ 4 օր։ 445 մլն դոլար արժեք ունեցող եւ 100 կործանիչներ կրող ավիակիրը զինված է 8 ատոմային շարժիչներով, որոնք ունեն 300 հազար ձիաուժ հզորություն։ Անձնակազմը բաղկացած է 440 սպայից եւ 4 հազար 160 զինվորներից։ news.am | |
|
Всего комментариев: 0 | |