Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 6 » Արտագաղթը կանխելու համար պետությունը կֆինանսավորի սահմանամերձ շրջանները
12:03
Արտագաղթը կանխելու համար պետությունը կֆինանսավորի սահմանամերձ շրջանները





ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն այս տարի 4 գերակա ծրագիր կիրականացնի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։
Մասնավորապես, տարվա ընթացքում նախատեսվում է աշխատանքներ տանել համայնքային բյուջեների եկամտային մասի ավելացման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մոնիտորինգի իրականացման ուղղությամբ։
Երկրորդ գերակա ծրագրի շրջանակներում կբարլավվի տեղական ինքնակառավարման օրենսդրական բազան և տեղական մակարդակում հանրային կառավարման արդյունավետությունը։
Նախարարությունը կարևորում է նաև Տարածքային զարգացման հայեցակարգից բխող, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը։
Չորրորդ գերակա ծրագրի շրջանակներում նախարարությունը կփորձի հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրություն իրականացնել և կանխել արտագաղթը։
Վաչե Տերտերյանի խոսքով՝ Հայաստանում արտագաղթի պատճառները շատ են։ Միգրացիոն հոսքերի կանխարգելման նպատակով նախատեսվում է որոշակի նպատակային ֆինանսավորում հատկացնել հատկապես սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներին։ Դա, ըստ փոխնախարարի, հնարավորություն կտա մեղմել սոցիալական վատ վիճակը։ Այս երևույթի կանխարգելման նպատակով նաև մի շարք ենթաօրենսդրական ակտեր են մշակվել։
Ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ արձանագրված ցուցանիշներից և գոհ է, և դժգոհ։
«Խնդիրներն այնքան շատ են, որ բավարարվածությունից խոսելը դեռ շուտ է։ Ընդհանուր առմամբ՝ տարին նորմալ էր, արտառոց իրադարձություններ չգրանցվեցին»,- ասաց նա
։
Tert.am
Просмотров: 482 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: