Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 5 » Արման Կիրակոսյանը Թեհրանում մասնակցել է «Հայաստան-2010, անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովին
17:04
Արման Կիրակոսյանը Թեհրանում մասնակցել է «Հայաստան-2010, անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովին

Իրանի Կովկասագիտության կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարին մասնակցելու նպատակով օգոստոսի 3-4-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Օգոստոսի 4-ին Թեհրանի համալսարանում տեղի ունեցավ Կովկասագիտության կենտրոնի կազմակերպած «Հայաստան-2010, անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովը, որին մասնակցեցին Իրանի ԱԳՆ դիվանագետներ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպաններ, Իրանի գիտական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնների ներկայացուցիչներ: Սեմինարին ելույթ ունեցավ Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը: Փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, իսկ Գրիգոր Առաքելյանն անդրադարձավ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հեռանկարներին:

Այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն ունեցավ մի շարք պաշտոնական հանդիպումներ: Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Շեյբանիի հետ քննարկվեցին երկկողմ եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ:

Իրանի ԱԳ կրթական հարցերով նախարարի տեղակալ Խոռամշադիի հետ հանդիպմանը քննարկվեցին կրթական, գիտահետազոտական եւ երիտասարդ դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին: Երկուստեք բարձր գնահատվեց հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը, կարեւորվեցին երկկողմ փոխայցելությունները, ինչպես նաեւ` հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հետագա խորացումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

                                                                               panarmenian.net

Просмотров: 512 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: