Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 10 » Արդեն տեղեկացրել ենք, որ «Facebook» սոցիալական ցանցում «Մենք կողմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը (...հատկապես ռուսական)» անվանումով խո
12:06
Արդեն տեղեկացրել ենք, որ «Facebook» սոցիալական ցանցում «Մենք կողմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը (...հատկապես ռուսական)» անվանումով խո
Արդեն տեղեկացրել ենք, որ «Facebook» սոցիալական ցանցում «Մենք կողմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը (...հատկապես ռուսական)»անվանումով խումբ է ստեղծվել։ Այս կապակցությամբ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը «7օր»-ին ասել է.

-2 տարբերակ կա։ Ոմանք ասում են, որ կատակով են ստեղծել, որովհետև իրենց խորհրդանիշը ռուսերեն «Ж» տառն է, որը նաև տարբեր մեկնաբանություններ կարող է ունենալ, թե դա ինչ է նշանակում։ Բայց այդ տիտպի մի խումբ էլ կա, որը կարծեմ կոչվում էր «Մենք կողմ ենք միջազգային ծրագրերով դպրոցներին»։ Այն վաղուց արդեն գոյություն ունի և բավական անհաջող գործունեություն էր ծավալում, ինչ-որ բանի չհասան, մոտ 260 անդամ ուներ։ Առաջին օրը հետաքրքիր էր, նայեցինք և ասեմ, որ անգամ եթե ստեղծողները հումորային նպատակներ ունեն, այնուամենայնիվ արդեն երևում է մեկնաբանություններից, թե ինչքան հայատյացներ կան, բարդույթներով խեղդված մարդիկ, որոնք արհամարհական վերաբերմունք ունեն դեպի հայկականը, և լսել ենք այն հին երգերը, թե՝ ա՛յ, ռուսական դպրոց ավարտածները ուրիշ մարդիկ են, նրանք մտավորական են, խելացի են, կրթված են՝ ի տարբերություն հայկական դպրոց ավարտածների։ Գուցե ավելի լավ, թող հավաքվեն մի տեղ, հասարակությունը հնարավարություն կունենա բոլորին մի տեղ տեսնելու։

Ինչ վերաբերում է այն տարբերակին, թե խումբն ստեղծվել է իշխանությունների կողմից, ապա Ա. Հովհաննիսյանն ասել է, թե այդ խումբը ստեղծող տղան ռոք երաժիշտ է և իբրև թե իր նոնկոմֆորմիզմով է հայտնի, այսինքն իշխանամետ չէ, այլ հակառակը՝ սոցիալական տեքստերով երգեր է գրում։

-Չգիտեմ, չեմ կարող ասել։ Կարող է և ստեղծեին, բայց ես կարծում եմ, որ այն առաջին խումբը, որ գոյություն ուներ, իր կապն ավելի ակնհայտ է իշխանությունների հետ։ Բայց, ճիշտն ասած, որոշ անձնական հիասթափություններ ապրեցի, որովհետև մեկնաբանություններ անողների մեջ կային մարդիկ, որոնց ես անձամբ ճանաչում էի, և ա՛յդ կողմից իրենց դեռ չէի ճանաչել. որ իրենք իսկապես Թաթայի համերգին հաշվում են, թե ինչքան հայկական դպրոց ավարտած կա և ինչքան՝ ռուսական, և ասում են՝ ա՛յ, ռուսական դպրոց ավարտածները Թաթա չեն լսում։ Բայց չէ՞ որ ռուսական դպրոց ավարտածները Շուֆուտինսկի են լսում։ Ամեն ժողովուրդ ունի իր բարձր և ցածր մշակույթը, և մարդուն բարձր գնահատել միայն նրա համար, թե նա իր ժողովրդի ցածր մշակույթը չի սիրում, բայց սիրում է այլ ժողովրդի ցածր մշակույթը, ծիծաղելի է։

7or.am

Просмотров: 571 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: