Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 9 » Արցախում «տարօրինակ եւ անհավասարակշիռ» են համարում ՄԱԿ-ում քննարկվելիք փաստաթուղթը
16:56
Արցախում «տարօրինակ եւ անհավասարակշիռ» են համարում ՄԱԿ-ում քննարկվելիք փաստաթուղթը


Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «շատ տարօրինակ եւ անհավասարակշիռ» որակեց ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագիծը:

«Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» վերնագրված փաստաթղթի
 քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում նախատեսված է հինգշաբթի օրը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աթանեսյանը հայտարարեց. - «Այսօր Ստեփանակերտում որեւէ խուճապ չկա, եւ մենք դեպքերի ընթացքին հետեւում ենք շատ հանգիստ»:

Ըստ բանաձեւի նախագծի, մասնավորապես, հակամարտության գոտի հանդիսացող տարածքների կարգավիճակի, կազմակերպական կառուցվածքի եւ ժողովրդագրական կազմի միակողմանի փոփոխությունները «իրավաբանական ուժ չունեն եւ լրջորեն խոչընդոտում են բանակցությունների հիման վրա հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»: Նախագծի մեջ կա հետեւյալ ձեւակերպումը. - «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կարեւորում է Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաեւ դրա հարակից շրջաններից արտաքսված բնակչության` նախկին բնակավայրերը վերադառնալու անքակտելի իրավունքը»:

Վահրամ Աթանեսյանը բանաձեւի նախագծում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ տեսակետ արտահայտելով` ասաց. - «Նման զարգացումները կանխելու համար երեւի թե նախընթաց ամիսներին պետք էր աշխատանքներ տարվեին ՄԱԿ-ի շրջանակներում, ոչ այսօր: Եթե այսօր բանաձեւը քննարկվում է եւ եթե այն դրվի քվեարկության, ապա ամեն ինչ կախված է լինելու երկրների դիրքորոշումներից»:

Նախագիծը բնորոշելով «շատ տարօրինակ, անհավասարակշիռ փաստաթուղթ», Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հավելեց. - «Այդ նախագիծը, փաստորեն, Ադրբեջանին միակողմանի ներկայացնում է ագրեսիայի զոհ: Մինչդեռ իրականում մենք բոլորս գիտենք եւ դա փաստ է, որ Ադրբեջանն ինքն է 1991 թվականի աշնանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ»:

Բանաձեւի նախագծով ԵԱՀԿ-ին առաջարկվում է ուսումնասիրություն անցկացնելու նպատակով «շտապ կարգով համապատասխան փորձագիտական գիտելիքներ ունեցող բազմազգ առաքելություն ուղարկել հակամարտության գոտի»` հետաքննելու եւ համապատասխան զեկույց ներկայացնելու «միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների պահպանման վիճակի վերաբերյալ»: «Դա չպետք է տեղի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի դրվի պարիտետի սկզբունքով», - ընդգծեց Վահրամ Աթանեսյանը:

Ղարաբաղցի խորհրդարանականի համոզմամբ` միջազգային կառույցները պետք է համալիր ուսումնասիրությունների արդյունքներով առաջնորդվեն եւ ոչ թե միայն Ադրբեջանի ներկայացրած ձեւակերպումներով, հատկապես այն դեպքում, երբ նախօրեին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անձամբ են եղել այն հայկական տարածքներում, որտեղ բազմաթիվ են մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումները. - «Համանախագահողները ղարաբաղա - ադրբեջանական շփման գիծը հատել են Մարտակերտի շրջանի տարածքում եւ անցել են այն տարածքներով, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից 1992 թվականից. հայկական Մարաղա, Մարգուշավան, Սեյսուլան, Վերին Չայլու եւ այլ բնակավայրեր գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»:

«Մինչեւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, ՄԱԿ-ը կլինի, ԵԱՀԿ-ն կլինի թե միջազգային այլ կառույց կլինի` չքննարկի համալիր, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է ամեն կերպ խոչընդոտեն որեւէ առաքելության մուտք հակամարտության տարածաշրջան», - համոզված է Վահրամ Աթանեսյանը:

Просмотров: 606 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: