Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 14 » Արցախում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժությունը
18:55
Արցախում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժությունը

Փետրվարի 14-ին ԼՂՀ-ում մեկնարկել է  պաշտպանական կարևորության հերթական հրամանատարաշտաբային  զորավարժությունը, որում բացի ՊԲ-ից, ներգրավված են նաև Արցախի ուժային, առողջապահական և ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը: Աննախադեպ ծավալով ուժերի և միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատական է կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական և թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, պարզորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի, ոստիկանության, Արտակարգ իրավիճակների վարչության, Ազգային անվտանգության ծառայության, առողջապահության և ռազմական կարևորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը: Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետական ու տարածքային զինկոմիսարիատների գործունեությանը, նրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրմանն ու համալրման գործընթացին` ըստ զորամասերի և ստորաբաժանումների:
     Հրամանատարաշտաբային զորավարժությունը կշարունակվի մինչև փետրվարի 19-ը:

 

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Просмотров: 481 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: