Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 16.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 6 » Արցախի Հանրապետության Նախագահը մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին
18:23
Արցախի Հանրապետության Նախագահը մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին եւ հանդես եկել ելույթով:

     Իր խոսքում Նախագահը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ բանակի տեխնիկական հագեցվածությունը համապատասխան մակարդակի վրա պահելու ուղղությամբ եւ դրա համար ոչինչ չի խնայվի: 
     Բակո Սահակյանն այնուհետեւ նշել է, որ ժամանակակից սպառազինության հետ մեկտեղ անհրաժեշտ է բարձ պահել նաեւ զինվորների մարտական ոգին, ինչն իրենից ներկայացնում է միջոցառումների բազմաբնույթ փաթեթ` ներառելով հոգեբանական, դաստիարակչական, սոցիալական եւ մի շարք այլ հիմնախնդիրներ: 
     Անդրադառնալով վերջերս Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումներին` Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը դրանք որակել է որպես ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ, որոնք սպառնալիք են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար եւ ընդգծել, որ ագրեսիան կանխելու ամենաարդյունավետ միջոցը` նրան ուժգին հակահարված տալն է: <<Եթե դա չկատարվի, ապա անկայունության սահմանները անպայմանորեն կընդլայնվեն>>,-ասել է Նախագահը: 
     Նա բարձր է գնահատել Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, ինչի լավագույն ապացույցն է հակառակորդի բոլոր սադրանքների արդյունավետ կասեցումը:
    Երկրի ղեկավարը սեպտեմբերի 4-ին Ջրաբերդի ուղղությամբ հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի առաջխաղացման փորձը հաջող կասեցնելու համար մի խումբ զինծառայողների հանձնել է պետական պարգեւներ:
Просмотров: 533 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: